ՈՂԲԵՐԳԱԿ (ողբ և երգ  բառերից), միջնադարում՝ ողբասաց, նոր ժամանակներում՝ ողբերգությունների հեղինակ կամ ողբերգություններում խաղացող դերասան: Գրականության  մեջ ողբերգակ են կոչվում հին հունական և  հռոմեական դրամատիկ, երկերի հեղինակները, Վերածնության դարաշրջանի դրամատուրգները և կլասիցիստական ողբերգությունների հեղինակները: Նոր շրջանում ողբերգակ են կոչվել ողբերգություններում գլխավոր դերը կատարողները, հայ իրականության մեջ՝Պ. Ադամյանը, Վ. Փափազյանը:


Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am