ՈՂԲԱՍԱՑ, ողբ ասող, նոխազերգակ, ողբերգական տաղեր, մեղեդիներ ու պարեր հորինող և կատարող:

Հայ մատենագրության մեջ հայտնի է «ձայնարկու գուսանք» բնութագրմամբ: Հնում ողբերգությունը նոխազերգությունն էր՝ Դիոնիսոսին (հայկական Սպանդարամետին) նվիրված տոնակատարությունների ժամանակ կատարվող ծիսակատարությունը, որի ընթացքում խումբը երգել ու պարել է այն զոհասեղանի շուրջը, որտեղ զոհաբերվել է նոխազը՝ այծը: Հետագայում այդ ծիսակատարությունը հաստատվել Է իբրև եղերերգություն՝ սգո հիշատակություն ու թաղման ծեսերին կապվող գործողություն, որի ժամանակ լալկան կանանց գլուխ է անցել եղերամայրը և դարձել պարագլուխ՝ ողբասաց:
 

Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am