ՎԻՇԱՊԱԳՈՐԳ, հայկական գորգ, որի շեղացանց հորինվածքում, բուսական ևՎիշապագորգ (Արցախ, XIX դ.) կենդանական զարդանախշերի տարբեր զուգորդումներով կարևորված է վիշապի վերացարկված, ոճավորված կերպարը (այստեղից էլ անունը): Վիշապագորգի դաշտում երկայնակի կենտրոնական առանցքով դասավորված են բազմազան հորինվածքներով շքեղ վարդյակներ: Վիշապները տեղադրված են այդ առանցքին զուգահեռ 2 շարքում, յուրաքանչյուրում՝ 2-4 հատ, որոնց մոտ պատկերված են կենաց ծառեր: Վիշապին բնորոշ են նաև մեծ չափերը (մոտ 3x7 մ), երիզող մեկ զարդագոտին, տիրապետող չորս գույները կարմիր, կապույտ, շագանակագույն, փղոսկրագույն: Հիմնագույնը գերազանցապես վառ կարմիրն է՝ ստացված որդան կարմիրից: Ենթադրվում է, որ Վիշապագորգի հնագույն նմուշների ծագման ու արտադրության կենտրոնը մինչև XVII դ. Արարատյան դաշտն էր, որից հետո այդ գորգերի դաական խումբն անհետացել է՝ արձագանքվելով միայն ժողովրդական բազում տարբերակներում (մինչև XX դ. 1-ին քառորդը): Ուսումնասիրողները Վիշապագորգերի զարդանախշերի, վիշապների, օգտագործված գույների ողջ խորհուրդը մեկնաբանում են տարբեր կերպ: Դրանք համարվում ենՎիշապագորգ (Արցախ-Սյունիք, XIX դ. երկրորդ կես) ոչ միայն հայկական, այլև ողջ գորգագործության ամենահին խումբը: XX դ. սկզբին Վիժապագորգիի առաջին ուսումնասիրող արևելագետ արվեստաբաններ Ֆ. Մարտինը, Ֆ. Սարրեն և ուր. (ավելի ուշ՝ Ա. Սագըզյանը, Հ. Քյուրտյանը և ուր.) առանձնացրել են այդ խումբը և հայկական արվեստի մյուս ճյուղերի հետ ունեցած ընդ¬հանրություններով բնորոշել դրանց անվանումն ու հայ մշակույթին պատկանելը: Եվրոպայի գիտնականները շրջանառության մեջ են դրել «Վիշապաքաղ» տերմինը ("dragon carpet"): Դասական Վիշապաքաղի ընտիր օրինակներ են պահպանվել աշխարհի շատ թանգարաններում (Բեռլինի պետական, Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի, Վիեննայի Դեկորատիվ արվեստի, Էստերգոմի Քրիստոնեական, Ստամբուլի Թուրքական և իսլամական, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարաններ ևն): Հայաստանում ստեղծվել են նաև Վիշապգորգի տարատեսակներ գորգագործ արվեստագետների (Հ. Քեշիշյան և ուր.) էսքիզներով, ժողովրդական վարպետների ձեռքերով, մեքենական եղանակով:

 

Աղբյուրը՝  «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 651:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am