ՎԻՆ (<պահլ.՝ vin-տեսակ), լարային կսմիթվող նվագարան վաղ միջնադարյան Հայաստանում: Ըստ Փավտոս Բուզանդի՝ հին հայերը հանգուցյալին սգացել են ողբի երգերով ու պարերով՝ փողի, փանդիռի և Վինի նվագակցությամբ: Որոշ հեղինակներ վինը անվանումը նույնացնում են սանսկրիտ, vina անվանման հետ, որը նույնպես նշանակում է «քնար-luth», վեդայական գրավոր աղբյուրներում գործածվել է որպես լարային նվագարանների ընդհանուր անվանում, XI դ-ից նոր հնդկերենում՝ որպես եղեգնափող ցիտրայի անվանում:

Աղբյուրը՝  «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 650:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am