ՎԻՄԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ժայռերի, պատերի, կոթողների, տապանաքարերի, մահարձանների և քարե այլ հուշարձանների վիա փորագրված արձանագրություններ: Առավելապես տարածված է եղել Հին Եգիպտոսում, Միջագետքում, Հնդկաստանում, Իրանում, Հին Հունաստանում, Հռոմում, Հայաստանում և այլուր: Հնագույն Վիմագրությունները մ.թ.ա. V—III հազարամյակից են: Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին Վիմագրություները սեպագիր արձանագրություններ են (մ.թ.ա. XII—VI դդ.). դրանցից առավել հայտնի են Կելիշինի աքքադական, ուրարտական, ինչպես նաև  երկլեզվյան (աքքադա-ուրարտական) արձանագրությունները: Հայաստանում տարածված են նաև արամեատառ (արամեերեն), լատինատառ (լատ), հունատառ (հուն), արաբատառ (արաբերեն, թուրքերեն, պարսկերեն) արձանագրություններ (Գառնի, Դվին, Արտաշատ, Անի, Տիգրանակերտ, Սևան, Սիսիան ևն), որոնց մի մասը նվաճողներից մնացած հուշարձաններ են: Առավել հարուստ են V դ-ից հետո կատարված հայկական վիմագիր արձանագրությունները:

 

Աղբյուրը՝  «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 650:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am