ՎԻԵՆՆԱՅԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ, Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարան, հիմնվել է 1811-ին: Հավաքածուները հարստացել են մասնավորապես XIX դ. 2-րդ կեսին, երբ միաբանությունը դարձել է ուսումնական և հայագիտական կենտրոն: Մատենադարանում պահվում է 2561 ձեռագիր (2003), այդ թվում՝ Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի և այլոց նկարազարդած մատյաններ: 1895-ին տպագրվել է Հ. Տաշյանի կազմած ձեռագրացուցակի առաջին հատորը, 1964-ին՝ երկրորդը (Հ. Ոսկյան), 1983- ին՝ երրորդը (Օ. Սեքուլյան): Հայկական գրքերի և պարբերականների թիվը շուրջ 160 հզ. է, հայագիտությանն ու արևելագիտությանը վերաբերող օտարալեզու գրքերինը՝ ավելի քան 10 հզ.: Գրքային հավաքածուն համալիվում է ՀՀ-ից ու սփյուռքից ստացվող հրատարակություններով:


Աղբյուրը՝  «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 646-647:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am