ՎԵՐՎԵՐԻ, հայկական  ժողովրդական տարածված պարաձև: Կազմվում է երկու գնալ՝ մեկ դառնալ և երկու գնալ՝ երկու դառնալ պարային ֆիգուրներից: Վերվերին նշանակում է բարձր ցատկերով վեր թռչել (Կոմիտասի բնութագրմամբ՝ «թռնոցի»): Վերվերին միավորում է բազմաթիվ պարեր՝ իրենց առանձին եղանակներով (մեծ մասամբ՝2/4 չափով), կատարվում են երգով կամ նվագով՝ հիմնականում Երիտասարդների խառը կազմով: Պարագլուխն անվանվում է վերվերիչ:Վերվերին կապված է կենդանական և բուսական աշխարհի պտղաբերության աճի, երիտասարդ սերնդի բազմացման ու հասակի բարձրացման հմայությունների հետ: Պարը կատարվում է արագ տեմպով:

 

Աղբյուրը՝  «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 645:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am