ՎԵՐՋՆԱԶԱՐԴ ձեռագիր և տպագիր գրքերի հատվածները, գլուխները, որևէ միավորն Վարդգես Սուրենյանց - Պուշկինի <<Բախչիսարայի շատրվան>> գրքի վերջնազարդ: Հայաստանի ազգային պատկերասրահ:ավարտող զարդապատկեր: Ձեռագրում Վերջնազարդ քիչ է հանդիպում, քանի որ գլխազարդը և լուսանցազարդը, որոշ ժողողովածուներում (Հայսմավուրք, Ճառընտիր, Ճաշոց ևն) լինելով նոր միավորի սկզբի զարդ, անջատում են նախորդ միավորից և լրացնում բաժանազարդի կամ ամփոփող զարդի պակասը: Տպագիր, հատկապես արվեստի և գրականության գրքերում, տարբեր բաժինները, միավորները հաճախ օժտված են լինում պոլիգրաֆ կամ նկարիչ-ձևավորողի կատարած Վերջնազարդերով, որոնք գրքի գեղարվեստական ձևավորման տարրեր են:

 

Աղբյուրը՝  «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 645:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am