Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Վեդիի ժողովրդական թատրոն

 ՎԵԴԻԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ, բացվել 1960-ին, մշակույթի տան ինքնագործ խմբի հիման վրա՝ Ն. Զարուդնիի «Ծիածան» պիեսի ներկայացումով (ռեժ.՝ Կ.Մալյան): Տարբեր տարիների թատրոնում պիեսներ են բեմադրել Ռ. Սարգսյանը, Ք.Հայրապետյանը, Ռ. Արզումանյանը, Հ. Գարբուզյանը, ներկայացումներ ձևավորել Խ. Մելքոնյանը, Ֆ.Ղազարյանը և ուր.:

Բեմադրություններից են՝ Ա. Ղազարյանի «Գողացված մանկություն», Դ. Դեմիրճյանի «Քաջ Նազար», Ա.Բաբայանի «Հայրը», Ա. Արաքսմանյանի «Վարդեր և արյուն», Թ. Ուիլյամսի «Ապակե գազանանոց»: Դերասան-դերասանուհիներից էին Վ.Հովհաննիսյանը, Ս.Եղիազարյանը, Ժ.Ավագյանը, Մ.Սիանոսյանը, Ն. Վարդանյանը, Ռ. Թարվերդյանը, Մ.Շահինյանը: 1972-ից խմբի ղեկավարն է եղել Ս. Միքայելյանը: Փակվել է 1990-ին:
 

Աղբյուրը՝  «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 634:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am