ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ, կազմակերպվել t 1861-ին, Զմյուռնիայում՝ Ս. Վանանդեցու և Պ. Շահանյանի նախաձեռնությամբ, Վասպուրական ընկերության հովանավորությամբ: Խմբում էին Պ. Փափազյանը (Ֆասուլաճյան), Ա. Թագվորյանը, Թ. Թեքերթադցին, Հ. Խրիմյանը, Գ. Թուղլաճյանը, Հ. Վարժապետյանը, Գ. Ագշեհիրյանը, Հ. Խրմաճյանը և ուր.: 1862—63-ին Վասպուրականի թատրոնը համալրվել է նոր ուժերով (Արևելյան թատրոնից)՝ Հ. Վարդովյան, Մ. Մնակյան, Գ. Լճեցի, Հ. Աճեմյան և ուր., ովքեր նպաստել են թատրոնի խաղացանկի հարստացմանը և դերասանական արվեստի զարգացմանը: 1863-64-ին խումբը ղեկավարել է Ս. էքշյանը, առաջատար ուժերն էին Ա. Փափազյանը, Ս. Պենկլյանը, Թ. Ֆասուլաճյանը, Դ. Թրյանցը և ուր., որոնց շնորհիվ Վասպուրականի թատրոնն ունեցել է նշանակալի առաջընթաց: Խաղացանկում եղել են ազգային-հայրենասիրական, ինչպես և թարգմանական գործեր: Բեմադրություններից են՝ Մ.Պեշիկթաշլյանի «Արշակ Բ», Ս. Վանանդեցու «Մեծն Ներսես կամ Հայաստանի բարերարը», «Միհրդատ», Թ. Թերզյանի «Սանդուխտ», Ս. Հեքիմյանի «Վահրամ», Հյուգոյի «Անջելո», Սոփերի «Բռնի ամուսնություն», «Ակամա բժիշկ» ևն: Թատրոնը ստեղծագործական կապերի մեջ է եղել տեղի իտալական օպերային թատրոնի հետ, որը խրախուսել է հայկական օպերա ստեղծելու գործը: Խումբը խաղացել է նաև ֆրանսերեն և թուրքերեն: Վասպուրականի թատրոնը փակվել 1864-ին: 

 

Աղբյուրը՝  «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 599:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am