ՎԱՆԵՎԱՆ, ճարտարապետական հուշարձանախումբ, վանական  համալիր ՀՀ Գեդարքունիքի մարզի Արծվանիստ գ-ից 24 կմ հեռ. վրա: Բաղկացած է միանավ թաղածածկ և գմբեթավոր եկեղեցինեիից ու նրանց միջև կառուցված գավթից: Վանեվանի վանքՍրբատաշ բազալտե խոշոր քարերով կառուցված միանավ եկեղեցու մասին մատենագրական հիշատակություններ և. վիմական արձանագրություններ չեն պահպանվել: Ծածկի թաղը հենվել է երկայնական պատերին կից որմնամույթերի վիա հանգչող թա¬ղակիր կամարների վրա: Միակ մուտքը հս-ից է՝ գլխավոր եկեղեցու մուտքի դիմաց: Ըստ շինարարական արձանագիության՝ Վանեվանի գլխ.՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին 903-ին կառուցել է Հայոց սպարապետ Շապուհ Բագրատունին իր քրոջ՝ Սյունյաց իշխանուհի Մարիամի տեսչությամբ: Եկեղեցին կառուցված է կոպիտ տաշված բազալտ քաբով, իսկ հիմնական կոնստրուկտիվ տարրերը՝ կամարները, տրոմպները, գմբեթը՝ սրբատաշ տուֆով: Ունի ներքուստ քառախորան, արլ-ում՝ զույգ ավանդատներով հորինվածք: Գմբեթակիր կամարները սլաքաձև են, որոնցից վեր տեղավորված են գմբեթատակ քառակուսին թմբուկի ութանկյանը փոխանցող չորս գլխավոր տրոմպները: Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ 980-ական թթ. վանքը նորոգել է և, հավանաբար, գավիթը կառուցել Աշոտ Գ Ողորմածի որդի Գագիկը (Գագիկ Ա Բագրատունի):

 

Աղբյուրը՝  «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 583:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am