ՎԱՆԱՏՈՒՐ, հյուրընկալության աստվածությունը հայ հին դիցաբանության մեջ: Համարվել է պանդուխտների, օտար ճամփորդների հովանավորը, նրանց ապաստան, օթևան տվողը (որտեղից և նրա Վանատուր անվանումը): Վանատուրի տոնը նշվել է հին հայոց տարեգլխի՝ Ամանորի առաջին օրը, որի համար հաճախ նրան անվանել են Ամանորյա դից՝. Նավասարդ ամսվա մեկին (օգոստ. 11), երբ հասունացել են պտուղները (հնում, հավանաբար, առնչվել է բնության փթթման և պտղաբերման պաշտամունքի հետ), ժողովուրդը հավաքվել է Բագրևանդ գավառում՝  Նպատ լեռան ստորոտին գտնվող Բագավանի տաճարում ու Վանատուրին նվիրված շրջակա օթևաններում, և մեծ շուքով (երգերով, պարերով, մրցություններով ու այլևայլ հանդիսություններով) կատարել Վանատուրի տոնախմբությունը:

Քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո, Վանատուրի հեթանոսական տոնը խափանելու համար, Գրիգոր Լուսավորիչն այն փոխել է Ս. Կարապետի և Աթանագինեի հիշատակի տոնով:
 

Աղբյուրը՝  «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 582:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am