Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Վանաձորի տիկնիկային թատրոն

 ՎԱՆԱՁՈՐԻ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ պետական, հիմնադրվել Է 1993-ին, Վանաձորում՝ Ա. Մելիքյանի նախաձեռնությամբ, բացվել՝ 1994-ին՝ «Շունն ու կատուն» (ըստ Թումանյանի) ներկայացումով (ռեժ՝ Ա. Մելիքյան, ձևավորումը և տիկնիկները՝ Գ. Գասպարյանի): Բեմադրվել են նաև «Անխելք մարդը», «Սուտասանը», «Բարեկենդան» (երեքն էլ՝ ըստ Թումանյանի), «Տերտերն ու իր Բալդի ծառան» (ըստ Պուշկինի), «Հենզելն ու Գրետելը» (ըստ Գրիմ եղբայրների), «Կարմիր գլխարկը» (ըստ Շ. Պեռոյի) ևն: Թատերախմբում են (2003) Ս. Մելիքյանը (գեղ. ղեկ.), դերասան-դերասանուհիներ Կ. Քոչարյանը, Է. Ավագյանը, Ս. Մարգարյանը, Ն. Առաքելյանը, Շ. Իսմաիլյանը և ուր.:

 

Աղբյուրը՝  «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 580:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am