ՍՈՒՐԱԲՅԱՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲ, դրամաօպերետային խումբ, կազմակերպվել է 1923-ին, ԱՄՆ-ում: Հիմնական ուժերն էին Ս. և Մ. Սուրաբյան ամուսինները: Սեդրակ Սուրաբյանը (Բաղդասարյան, 1896-1956) բեմ է բարձրացել 1912-ին, Թիֆլիսում, Մաշա Սուրաբյանը (Դավթյան, 1899-1978)՝ 1918-ին, Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար). երաժշտական կրթություն ստացել է Մոսկվայում: Միասին գործել են 1918-ից՝ Կովկասում, 1919- ից՝ Կ. Պոլսում, 1923-ից՝ ԱՄՆ-ում: Ներկայացումներով շրջագայել են Ֆրանսիայում, Անգլիայում, Հվ. Ամերիկայում: Խաղացանկում եղել են ազգային, թարգմանական դրամաներ և օպերետներ (Սունդուկյանի «Պեպո», Շիրվանզադեի «Նամուս», Ա. Տիգրանյանի «Անուշ», Երիցյանի «Ուշ լինի, նուշ լինի», Կալմանի «Սիլվա» ևն): Սուրաբյան թատերախումբը գոյատևել է մինչև 1955-ը: 


Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 Սուրաբյան Ս., Կյանք և թատրոն, Ե., 1969:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am