Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Սունդուկյանի անվան թատրոն

 ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԱՏՐՈՆ ազգային, ակադեմիական, հիմնադրվել է 1921-ի օգոստոսի 16-ին, Հայաստանի Առաջին պետթատրոն անունով, բացվել 1922-ի հունվարի 25-ին, Երևանում՝ Գ. Սունդուկյանի «Պեպո» պիեսի ներկայացումով: Հիմքը Թիֆլիսի «Որոնումների թատրոնն» էր, որը 1921-ին հյուրախաղերով Երևանում էր: Արուս ՈսկանյանՍունդուկյանի անվան թատրոնը 1922—38-ին գործել է Շահումյանի անվան բանվ. ակումբում, ապա՝ Կոմունարների (այժմ՝ Թատերական) այգու նորակառույց շենքում, որը վերակառուցվել է 1966-ին (ճարտ-ներ՝ Ռ. Ալավերդյան, Ռ. Բադալյան, Ա. Բուրխաջյան, Գ. Մնացականյան): Թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր Լ. Քալանթարը: Թատերախումբը համալրել են դերասաններ Հասմիկը, Վ. Փափազյանը, Օ. Գուլազյանը, Ա. Ոսկանյանը, Հ. Ներսիսյանը, Գ. Ավետյանը, Վ. Վաղարշյանը, Մ. Ջանանը, Ա. Ավետիսյանը, Հ. Խաչանյանը, Ա. Գարագաշը, Մ. Մանվելյանը, Գ. Ջանիբեկյանը, Գ. Գաբրիելյանը, 1925-ից՝ Հ. Աբելյանը: 1920-ական թթ. թատրոնի դիմագիծը որոշել են այդ դերասանները՝ ընտրված խաղացանկով (Շիլլերի «Ավազակներ», Հեյեր մանսի «Հույսի» կործանումը», երկուսն էլ՝ 1922, Գոգոլի «Ռևիզոր», 1923, Մոլիերի «Տարտյուֆ», 1924, Շեքսպիրի «Օթելլո», 1926, Պարոնյանի «Պաղտասար աղբար», Սունդուկյանի «Խաթաբալա», երկուսն էլ՝ 1927, Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», 1929, նոր ժամանակի պիեսներից՝ Տրենյովի «Լյուբով Յարովայա», 1927, Իվւսնովի «Զրահագնացք 14-69», 1928, Յանովսկու «Ցասում», Վաղարշյանի «Օղակում», երկուսն էլ՝ 1930) և Լ. Քալանթարի ու Ա. Բուրջալյանի բեմադրական արվեստով, որը կրել է ժամանակի և «ձախ» թատրոնի ազդեցությունը: Թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Իրանում (1924), մոսկովյան օլիմպիադայում (1930), պարգևատրվել Կարմիր դրոշի շքանշանով (1932), կոչվել Գ. Սունդուկյանի անունով (1937): 1932-41-ին թատրոնի բեմադրական արվեստը դարձել է ավելի զուսպ, խաղացանկում գերակշռել են դասական պիեսները՝ Բոմարշեի «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը (1933, ռեժ.՝Ա. Գուլակյան), Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները» (1933, ռեժ.՝ Բ. Զախավա), Շիրվանզադեի «Պատվի համար» (1939, ռեժ՝ Վ. Աճեմյան)Վլադիմիր Աբաջյան ևն: 1 930—38-ին, 1944- 1953-ին գեղարվեստական ղեկավար Ա. Գուլակյանը ռեալիստական արվեստի սկզբունքներով, ստեղծագործական կարգապահության խիստ պահանջներով իր կնիքն է դրել թատրոնի դիմագծի վրա: 1941-ին Սունդուկյանի անվան թատրոնը հանդես է եկել Մոսկվայի Փոքր թատրոնում, արժանացել բարձր գնահատականի՝ հատկապես դերասանական արվեստի առումով: 1941-45-ին խաղացանկում մեծ տեղ են գրավել հայրենասիրական երկերը՝ Ն. Զարյանի «Վրեժ» (1941), Կոռնեյչուկի «Ռազմաճակատ» (1942, երկուսն էլ՝ռեժ.՝ Վ. Աճեմյան), «Գևորգ Մարզպետունի» (ըստ Մուրացանի, 1941), Սիմոնովի «Ռուս մարդիկ» (1942, երկուսն էլ՝ ռեժ.՝ Վ. Վարդանյան) ևն: Դասական երկերի բեմադրություններից աչքի են ընկել Շեքսպիրի «Համլետ» (1942, ռեժ.՝ Ա. Բուրջալյան), Լոպե դե Վեգայի «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք» (1943, ռեժ.՝ Վ. Վարդանյան), Վրթ. Փափազյանի «Ժայռ» (1944, ռեժ.՝ Վ. Աճեմյան): 1944- ին Երևանում կայացած համամիութենական շեքսպիրյան կոնֆերանսում, քննարկվել են նաև թատրոնի «Համլետ» և «Օթելլո» ներկայացումները: 1945—55-ին թատրոնի ստեղծագործական կարողությունների լավագույն դրսևորումներից են՝ Ա. Օստրովսկու «Անօժիտը» (1946, ռեժ.՝ Գ. Ջանիբեկյան), (1951, երկուսն էլ՝ռեժ.՝ Ա. Գուլակյան), Ն. Զարյանի «Փորձադաշտ» (1953), Պարոնյանի «Պաղտասար աղբար» (1954, երկուսն էլ՝ ռեժ.՝ Վ. Աճեմյան) ևն, որոնցում լիովին դրսևորվել են Վ. Փափազյանի, Վ. Վաղարշյանի, Հ. Ներսիսյանի, Գ. Ջանիբեկյանի, Ա. Ավետիսյանի, Թ. Սարյանի մեծ տաղանդն ու հղկված վարպետությունը: Թատրոնի պատմության այս փուլը նշանավորվել է նաև երիտասարդության ստեղծագործական հնարավորությունների հաստատումով: Դրա վկայությունն էր Շիրվանզադեի «Նամուսի» բեմադրությունը (1955, ռեժ.՝Վ. Աճեմյան), որի մասնակիցներից Մ. Սիմոնյանը, Խ. Աբրահամյանը, Ս. Սարգսյանը, Մ. Մկրտչյանը, Լ. Հովհաննիսյանը, Վ. Աբաջյանը, Հ. Գալոյանը, Մ. Մուրադյանը, Շ. Ղազարյանը, Գ. Չեփչյանը, Ա. Խոստիկյանը և ուր. պետք է իրենց վրա վերցնեին հետագա տարիների խաղացանկը: 1956-ին Սունդուկյանի անվան թատրոնը մասնակցել է հայ արվեստի և գրականության Արմեն Խոստիկյանմոսկովյան 2-րդ տասնօրյակին, նույն տարում պարգևատրվել Աշ-խատանքային կարմիր դրոշի շքանշանով: 1953—77-ին թատրոնի գեղարվեստական ղեկավար Վ. Աճեմյանի սկզբունքը կյանքի և կենցաղի հավաստի պատկերումով վառ թատերայնության հասնելն էր: 1939-ից նա իր բեմադրություններով գրեթե չորս տասնամյակ որոշել է թատրոնի գեղարվեստական նկարագիրը: Իր գործունեության վերջին փուլում նրա ստեղծած աչքի ընկնող գործերից են՝ «Դեպի ապագան» (ըստ Չարենցի Երկերի, 1960), Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» (1961), Սուխովո-Կոբիլինի «Դատական գործ», Սունդուկյանի «Պեպո» (երկուսն էլ՝ 1966), Ա. Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել» (1967), Ջ. Դարյանի «Հանրապետության նախագահը» (1970): 1960- ից թատրոնը դարձել է ակադեմիական,1996-ից՝ ազգային: 1960-70-ական թթ. թատրոնին բնորոշ էր տարբեր սերունդների դերասանների ու ռեժիսորների ստեղծագործական համագործակցությունը Գ. Բորյանի «Կամրջի վրա» (1961, ռեժ.՝ Վ. Աճեմյան), Արաքսմանյանի «60 տարի և երեք ժամ» (1966, ռեժ.՝ Հ. Ղափլանյան), «Ապուշը» (ըստ Դոստոևսկու, 1967, ռեժ՝ Ե. Ղազանչյան), Միլլերի «Գինը» (1969, ռեժ.՝ Վ. Մելիքսեթյաև), Սարդուի և Մորոյի «Մադամ Սան-Ժեն» (1972, ռեժ՝ Կ. Արզումանյան), Ա. Օստրովսկու «Կատաղի փողեր» (1979, ռեժ.՝ Ն. Ծատուրյան) և այլ պիեսների բեմադրություններում: 1977—79-ին, 1985—88-ին թատրոնի գլխավոր ռեժիսորն էր Հ. Ղափլանյանը, որն իր աչքի ընկնող ներկայացումներով՝ Զեյթունցյանի «Ավերված քաղաքի առասպելը» (1975), Ժ. Հարությունյանի «Խաչմերուկ» (1977), Շեքսպիրի «Կորիոլան» (1978), թատրոնը մղել է ավելի ցայտուն թատերական ձևերի: 1984—86-ին Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենն էր Ե. Ղազանչյանը, 1979-84- ին գլխավոր ռեժիսորը և 1988-93-ին գեղարվեստական ղեկավարը՝ Խ. Աբրահամյանը, որի լավագույն բեմադրություններից են՝ «Հացավան» (ըստ Ն. Զարյանի, 1980), Զեյ- թունցյանի «Անավարտ մենախոսություն» (1983): 1980—90-ական թթ. բեմադրվել են՝ «Մեծապատիվ մուրացկաններ» (ըստ Պարոնյանի, 1986, ռեժ.՝ Հ. Ղափլանյան),Վահե Շահվերդյան Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» (1988, ռեժ.՝ Տ. Գասպարյան), Ա. Աղասարյանի «Փրկեցեք մեր հոգիները» (1990, ռեժ.՝ Ն. Ծատուրյան) ևն: Թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում (1960), Սիրիայում և Լիբանանում (1966), Բուլղարիայում և Չեխոսլովակիայում (1976), ԱՄՆ-ում (1990), Ֆրանսիայում (1992), Նորվեգիայում և Կոստա-Ռիկայում (1993), Իրանում (2002): 1994-ից թատրոնի գլխավոր  ռեժիսորն է Վ. Շահվերդյանը:

Այս շրջանի բեմադրություններից են՝ Սունդուկյանի «Կտակը» (1997), Շանթի «Հին աստվածներ» (1998), Ա. Վարդանյանի «Ախացելը» (2000, երեքն էլ՝ ռեժ.՝ Վ. Շահվերդյան), Քամյուի «Կալիգուլա» (1997, ռեժ.՝ Տ. Գասպարյան), Գ. Սարգսյանի «Ավելորդ մարդը» (1998, ռեժ.՝ Հ. Ղազարյան) ևն: Թատրոնի զարգացման տարբեր փուլերում իրենց ներդրումն են ունեցել դերասաններ Դ. Մալյանը, Օ. Բունիաթյանը, Ա. Մամիկոնյանը, Թ. Սարյանը, Գ. Հակոբյանը, Հ. Ավագյանը, Թ. Դիլաքյանը, Վ. Ստեփանյանը, Բ. Ներսիսյանը, Ա. Ասրյանը, Ժ. Էլոյանը, Ա. Կոթիկյանը, Մ. Կոստանյանը, Գ. Աֆրիկյանը, Վ. Մելքումյանը, Մ. Պարոնիկյանը, Ա. Բագրատունին, է. Էլբակյանը, Վ. Միրիջանյանը, Լ. Հովհաննիսյանը, Մ. Մանուկյանը, Գ. Խաժակյանը, Ս. Ալավերդյանը, Ա. Մանուկյանը, Ա. Մկրտումյանը, Վ. Քոչարյանը, Գ. Աշուղյանը, Ա. Արազյանը և ուր., ռեժ-ներ Տ. Շամիրխանյւսնը, Զ.Տատինցյանը, Կ. Արզումանյանը, Գ. Մկրտչյանը, Ա. Էլբակյանը, Մ. Մարինոսյանը, Հ. Աշուղյանը և  ուր., նկարիչներ Գ. Շարբաբչյանը, Գ. Յակուլովը, Գ. Երիցյանը, Ս. Ալաջալյանը, Մ. և Ս. Արուտչյանները, Ս. Թարյանը, Մ. Սվախչյանը, Խ. Եսայանը, Ա. Արուտչյանը, Ե. Սոֆրոնովը և ուր.: Թատերախմբում են (2002)՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վ. Շահվերդյանը (գլխ. ռեժիսոր), ԽՍՀՄ ժող. արտիստ Վ. Վարդերեսյանը, ՀՀ ժող. արտիստներ Վ. Աբաջյանը, Վ. Եղշատյանը, Ա. Խոստիկյանը, Հ. Հովհաննիսյանը, Մ. Մուրադյանը, Լ. Առուշանյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Ժ. Ավետիսյանը, Գ. Չեփչյանը, դերասաններ Յու. Ամիրյանը,Կ. Ջանիբեկյանը, Մ. Ջանիբեկյանը, Կ. Ջանգիրյանը, Հ. Մովսիսյանը, Ա. Մարությանը, Ն. Խերանյանը, Տ. Ներսիսյանը, Գ.Մեժլումյանը, Ա. Փիլոյանը և  ուրիշներ:


Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 557:

Հայ սովետական թատրոնի պատմություն, Ե., 1967: 

Հախվերդյան Լ., Սունդուկյանի անվան թատրոնը, Ե., 1972: 

Սունդուկյանի անվան թատրոն (ալբոմ, կազմ.՝ Բ. Հարությունյան), Ե., 1989:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am