Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Սուխումի հայկական թատրոն

 ՍՈՒԽՈՒՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ պետական, բացվել է 1928-ին՝ Լավրենյովի «Բեկում» պիեսի ներկայացումով: Թատերախմբում էին Հ. Շահինյանը (Հ. Շահեն, գլխ. ռեժ.), դերասան-դերասանուհիներ Լ. Խշտոյանը, Է. Շահինյանը (Է. Շահեն), Վ. Նիկողոսյանը, Մ. Քյուլյանը, Բ. Վարդանյանը, Է. Թորոսյանը և ուր.: Լավագույն բեմադրություններից են՝ Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Բաղդասարյանի «Արյունոտ անապատ», Յանովսկու «Ցասում», Շիլլերի «Ավազակներ», Շեքսպիրի «Օթելլո», Լ. Միքայելյանի «Գոշ»: Սուխումի հայկական թատրոնում պիեսներ են բեմադրել Հ. Շահինյանը, Ս. Սարդարյանը, Ա. Արմենյանը, Վ. Փափազյանը և ուր.: Թատրոնը փակվել Է 1938-ին: 1953-ից թատրոնի հիմքի վրա գործել է հայկական թատերախումբ, որի կազմում էին Ս. Ալբերտյանը, Խ. Գրիգորյանը, Թ. Թերզյանը, Բ. Շաշիկյանը, Ն. Ջեյթունյանը և ուր.: Բեմադրություններից են՝ Պարոնյանի «Պաղտասար աղբար», Շիրվանզադեի «Նամուս» ևն: 1956—60-ին խումբը գործել է որպես ակումբի թատերախումբ, որի ղեկավարներից էին Մ. Սարգսյանը, Է. Շահինյանը և  ուրիշներ:

 

Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am