ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԹԱՏՐՈՆ, թատերական առաջին ներկայացումները տրվել են XIX դ. վերջից՝ տեղի թատերասերների ուժերով: Որպես պետական թատրոն՝գործել Է1935- ից (առաջին ներկայացումը՝ «Բոռ»՝ըստ Վոյնիչի): Թատրոնում պիեսներ են բեմադրել Գ. Թավրիզյանը, Ա. Նալչաջյանը, Ա. Կայծունին, Հ. Կարապետյանը, Բ. Բժիկյանը, Ջ.  Ժամհարյանը: Թատրոնում են աշխատել դերասան-դերասանուհիներ Ա. և Մ. Սանամյանները, Ա. Մարիկյանը, Բ. Սուրադյանը, Ս. Խորենյանը, Ռ. Սելյանը, Օ. Մութաֆյանը, Վ. Եղշատյանը, Լ. Հարութը և ուր.: Բեմադրվել են Շիրվանզադեի «Չար ոգի», Սունդուկյանի «Պեպո», Պարոնյանի «Պաղտասար աղբար», Ն. Զարյանի «Աղբյուրի մոտ», Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ», Շիլլերի «Սեր և խարդավանք» ևն: 1951-ին թատրոնը փակվել է: Մշակույթի պալատին կից գործել է ինքնագործ թատերախումբ, որի հիման վրա 1959-ին կազմակերպվել է Ա. Վերմիշևի անվ. ժող- թատրոնը: Բեմադրություններից են՝ Բորյանի «Նույն հարկի տակ» (ցուցադրվել է նաև Սոսկվայում), Գ. Հարությունյանի «Հիվանդ № 199», Լ. Միքայելյանի «Վարազդատ», Դեմիրճյանի «Քաջ Նազար», Խուգաևի «Իմ կնոջ ամուսինը» ևն: Թատրոնի կազմում են (2002) Ս. Խանբեկյանը (ղեկ.), Մ. Սարգսյանը, Ջ. Մելքոնյանը, Ռ. Պողոսյանը, Ն. Բարսեղյանը, Մ. Բաղդասարյանը, Ն. Շահինյանը, Մ. Հովակիմյանը և ուր.:

 

Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am