Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Ստեփանակերտի երաժշտական ուսումնարան

 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ Սայաթ-Նովայի անվ., հիմնադրվել է 1961-ին: 1963-ից' Սայաթ-Նովայի անվ.: 1972-88-ին Շուշիում գործել է նրա մասնաճյուղը (1980-88-ին՝ ինքնուրույն կրթօջախ): Ուսումնարանը մինչև 2000-ը տվել է շուրջ 1200 շրջանավարտ (այդ թվում՝ Անդրկովկասյան մրցույթի դափնեկիր-կատարողներ Շ. Գևորգյանը, Վ. Գրիգորյանը և ուր., Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի Լ. Օվչյանը, ԼՂՀ ժողովրդական արտիստուհի Ն. Ալավերդյանը, կոմպոզիտորներ Ա. Մարկոսյանը, Մ. Մանասյանը, Ա. Նասիբյանը, է. Ղազարյանը, Արցախի, Անդրկովկասի, Միջին Ասիայի երաժշւոական  հաստատությունների մասնագետ-մանկավարժներ): Ստեփանակերտի երաժշտական ուսումնարան ներկայումս (2003) ունի դաշնամուրի, լարային, փողային, ժողովրդական նվագարանների, խմբավարության, մեներգեցողության, երաժշտության տեսության բաժիններ, ժողովրդական գործիքների նվագախումբ, երգչախումբ: Տաղանդավոր երեխաների համար Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանին կից 1998-ին բացվել է արվեստի վարժարան: Ուսումնարանի լավագույն շրջանավարտներն ուսումը շարունակում են Երևանի կոնսերվատորիայում, որն օգնում է Արցախի մշակույթի զարգացմանը, երաժշտական նոր կոլեկտիվների ստեղծմանը:

 

Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am