Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Ստեփանակերտի դրամատիկական թատրոն

 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ պետական, Վ. Փափազյանի անվ., հիմնադրվել է 1932-ին՝ տեղի սիրող, թատերախմբի հիման վրա Կ. Ալվարյանի ջանքերով, բացվել է Վ. Վաղարշյանի «Օղակում» պիեսի՝ նրա բեմադրությամբ: Հիմնադիր կազմում էին Ս. Մանուկզադեն, Աննա-Մելիքը, Ա. Խաչյանը, Վ. Հովհաննիսյանը, Ռ. Բարսեղյանը, Մ. Կորգանյանը և. ուր.: Թատրոնի գեղարվեստական ձևավորմանը նպաստել են Հ. Աբելյանը, Ժասմենը, Ի. Ալիխանյանը, Վ. Փափազյանը, Հ. Ներսիսյանը, Ա. Ոսկանյանը, որոնք հյուրախաղերով հանդես են եկել թատրոնի կոլեկտիվի հետ: 1949-ին, Բաքվի հայկական  թատրոնը փակվելուց հետո, Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը համալրվել է նոր ուժերով՝ Ա. Արզումանյան, Ա. Բադալյաև, Գ. Հարությունյան, Լ. Մարզպան, Մ. Միքայելյան և ուր.: Բեմադրություններով հանդես են եկել Դ. Մալյանը, Ա. Հովսեփյանը, Ա. Հակոբյանը, Ռ. Ջրբաշյանը, Ա. Գամջյանը, տարբեր տարիներ թատրոնը ղեկավարել են Կ. Ալվարյանը, Գ. Թավրիզյանը, Բ. Բժիկյանը, Հ. Գրիգորյանը, Վ. Հովհաննիսյանը, Հ. Կարապետյանը, Ռ. Մարզպանը, Տ. Վարդազարյանը, Ա. Գամջյանը և ուր.: 1932-ին թատրոնը կոչվել է Մ. Գորկու, 1989-ից՝ Վ. Փափազյանի անունով:

Լավագույն բեմադրություններից են՝ Սունդուկյանի «Պեպո» (1937, ռեժ.՝ Լ. Երամյան), Գորկու «Հատակում» (1937, ռեժ.՝ Վ. Հովհաննիսյան), Շեքսպիրի «Օթելլո» (1941, ռեժ-ներ՝ Լ. Սարգսյան, Ա. Արշակունի), «Ձմեռային հեքիաթ» (1978, ռեժ.՝Հ. Կարապետյան), Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (1946, ռեժ՝ Գ. Թավրիզյան), Գ. Տեր-Գրիգորյանի «Ա՜խ, ներվեր, ներվեր» (1969, ռեժ.՝ Դ. Մալյան), Շիրվանզադեի «Չար ոգի» (1988, ռեժ.՝ Լ. Հարությունյան), Ա. Քալանթարյանի «Վաճառքի ենթակա չէ» (1989, ռեժ.՝Վ. Շահվերդյան), Վ. Հակոբյանի «Արցախյան բալլադ» (1993, ռեժ.՝ Կ. Աբրահամյան), Ն. Տարյանի «Արա Գեղեցիկ» (1994, ռեժ.՝ Ա. Գամջյան) ևն: Տարբեր տարիների թատրոնում են ստեղծագործել Ադրբ. ԽՍՀ ժողովրդական արտիստներ Գ. Հարությունյանը, Մ. Կորգանյանը, Թ. Մելքումյանը, Ն. Հովսեփյանը, Թ. Սահակյանը, Ն. Ասատրյանը, վաստակավոր արտիստներ Ս. Համզոյանը, Ա. Ղազումյանը, Ա. Սիմոնյանը, Շ. Գրիգորյանը, նկարիչներ Ս. Հովհաննիսյանը, Գ. Ծատուրյանը և ուր.: Թատրոնի կազմում են (2003) ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լ. Հարությունյանը (գեղ. ղեկ. և տնօրեն՝ 1995-ից), ՀՀ և ԼՂՀ ժող. արտիստուհի Մ. Բալասանյանը, ԼՂՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստ Զ. Գևորգյանը, ԼՂՀ ժողովրդական արտիստ Բ. Օվչյանը, ԼՂՀ վաստակավոր արտիստներ Ժ. Գալստյանը, Ժ. Մովսիսյանը, Ք. Հարությունյանը, արտիստներ Ա. Պետրոսյանը, Ս. Թովմասյանը, Ս. Վիրաբյանը և ուր.: 1981-89-ին և 2000-ից թատրոնին կից գործում է դրամատիկական ստուդիա, որի հիման վրա 2001-ին բացվել է «Աստղիկ» մանկապատանեկան թատրոնը: Ստեփանակերտի  դրամատիկական թատրոնը հյուրախաղերով ելույթներ է ունեցել Հայաստանում, Վրաստանում (1987), Լիբանանում (1988):


Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 557:

Ալավերդյան Ի., Ստեփանակերտի Մ. Գորկու անվ. հայկական պետական դրամատիկական թատրոն, Ե., 1984:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am