Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Ստավրոպոլի հայկական թատրոն

 ՍՏԱՎՐՈՊՈԼԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ, կազմակերպել է Վ. Վարդանյանը 1920- ին, Ստավրոպոլում: Թատերախմբում էին Վ. Վարդանյանը (ղեկ՝ 1920-26), դերասան-դերասանուհիներ Հ. Բաղդասարյանը, Ե. Աղամյանը, Ս. Աբրահամյանը, Ա. Աղասյանը, Գ. Միլտոնյանը (նաև՝ ռեժիսոր), Թ. Մելքումյանը, Ռ. Վարդանյանը, Գ. Հարությունյանը, Է. Վարդանյանը և ուր.: Բեմադրվել են Շիրվանզադեի «Պատվի համար», «Նամուս», «Չար ոգի», «Մեծապատիվ մուրացկաններ» (ըստ Պարոնյանի), Յուժին-Սումբատովի «Դավաճանություն», Գ. Գեի «Տրիլբի», Մոլիերի «Սկապենի արարքները» ևն: Փակվել Է 1926-ին:

 

Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am