Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Սպենդիարյանի տուն-թանգարան

 ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ, գործում է 1967-ի նոյեմբերի  25-ից, Երևանում, Նալբանդյան փողոցի № 21 տանը, որտեղ Ա. Սպենդիարյանն ապրել է 1926-1928 թթ.:  Ֆոնդերը կազմում են մոտ 1300 միավոր: Ցուցասրահներում ներկայացված են կոմպոզիտորի կյանքին և ստեղծագորությանը վերաբերող նյութեր, անձնական իրեր: Ցուցադրանքի բաժիններից մեկը կոմպոզիտորի ստեղծագործության երևանյան շրջանին  (1924-28), ներկայացված են նրա   ինքնագրերը, դիմակը, կիսնադրին (երկուսն էլ դիմակահան և քանդ.՝ Ա. Սարգսյան) աշխատասենյակը, որտեղ գործիքավորել է  «Ալմաստ» օպերան, 1983-ի բեմադրության ձևավորման մանրակերտը (մենանկարիչ՝ Սարգիս Արտուչյան), Ալ. Գրիգորյանի «Ալմաստ» կոմպոզիցիան (1971), տարբեր քաղաքներում բեմադրությունների, դիրիժորների, դերակատարների լուսանկարներ, ազդագրեր ևն: Թանգարանում պարբերաբար կազմակերպվում են համերգներ, դասախոսություններ, ավանդաբար, ամեն տարվա սեպտեմբերի 25-ին տեղի են ունենում սպենդիարյանական օրեր:

 

Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am