«ՍՊԱՐՏԱԿ», Ա. Խաչատրյանի բալետը (1954, լենինյան մրց.՝ 1959): Լիբրետոն՝ Ն. Վոլկովի: Պատկերված են մ. թ. ա. 74-71- ին Հին Հռոմում թրակիացի Սպարտակի առաջնորդությամբ ստրուկների ապստամբության դեպքերը: 4 գործողությամբ մոնումենտալ ստեղծագործություն է՝ բազմապլան դրամատուրգիայով, սուր հակադրություններով և հոգեբանական ու զգացմունքային դիպուկ բնութագրերով: Լիբրետոյի հիմքում ազատության պայքարի համամարդկային գաղափարն է, որը պատկերված Է երկու հակադիր ելևէջային ոլորտներով: Սպարտակի բարոյական գեղեցկությանը, հարուստ ներաշխարհին, վեհ ձգտումներին հակադրվում են իրավազրկության բռնությունը, դաժանությունը մարմնավորող կերպարներն ու գաղափարները: Բալետի կերպարային և դրամատուրգ կարևոր, ձևակառուցոդ տարրը գլխ. գործող անձանց բնութագրող լեյտմոտիվներն են, որոնց լայն կիրառման շնորհիվ բալետի երաժշտությունն ընկալվում է որպես միասն. կուռ կառուց. վածք ունեցող սիմֆոնիկ կտավ, հեղինակի բնորոշմամբ՝«խորեոգրաֆիկ սիմֆոնիա»: «Սպարտակ»-ի երաժշտական լեզուն հարուստ է ու ինքնատիպ՝ ազգային վառ նկարագրով: «Սպարտակ»-ի առաջին ներկայացումից (1956, Լենինգրադի օպերայի և բալետի թատրոն) հետո բեմադրվել է ԽՍՀՍ և աշխարհի տարբեր թատրոններում, Երևանի օպերայի և բալետի թատրոնում՝ 1961 (բալետմ.՝ Ե. Չանգա), 1978, 1982, 1987-ին (բոլորը՝ բալետմ.՝ Վ. Գալստյան), Սպարտակի դերապարով հանդես են եկել Վ. Խանամիրյանը, Վ. Գալստյանը, Հ. Դիվանյանը և ուրիշներ: «Սպարտակ»-ի ժողովրդական-հերոսական թեմայով, բալետմայստեր Յու. Գրիգորովիչի բեմադրության (1967, Լենինգրադ, լենինյան մրց.՝ 1970) հիման վրա ստեղծվել է ֆիլմ-բալետ (1976, Մոսֆիլմ):


Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am