Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Սոչիի հայկական թատերախումբ

 ՍՈՉԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲ, հիմնադրվել է 1925-ին՝ դպրոց, թատերախմբի հիման վրա: Բացվել է նույն թվականի դեկտ. 18-ին՝ Ի. Լիսենկո-Կոնիչի «Որդեսպանը» («Աքսորական») պիեսի ներկայացումով: Թատերախմբում էին՝ Արփենիկ և Աղասի Նալչաջյանները, Վ. Սիրվանյանը, ռեժիսորներ՝ Ս. Սարդարյանը, Ա. Կայծունին և ուր.: Բեմադրություններից են՝ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», Լերմոնտովի «Դիմակահանդես», Տ. Շամիրխանյանի «Հանքահորերում», «Սոս և Վարդիթեր» (ըստ Պռոշյանի) ևն: Գոյատևել է մինչև. 1931-ը: 1988-ից Սոչիում գործում է «Ագիտթատրոն-88» հայկական թատերախումբը:

 

Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am