Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Սիսիանի պետական թատրոն

 ՍԻՍԻԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ, հիմնադրվել Է 1939-ի հունվարի 31-ին, բացվել «Գիքորի» (ըստ Հ. Թումանյանի) բեմադրությամբ: Թատերախմբում էին Հ. Թանգյանը, Ա. Վարդիկյանը, Ս. Հարությունյանը, Վ. Հակոբյանը, Ե. Սիմոնյանը, Հ. Հովակիմյանը, Վ. Կարապետյանը, Ս. Վարդանյանը: Բեմադրվել է նաև «Լալվարի որսը» (ըստ Վ. Միրաքյանի): Թատրոնը գոյատևել է մինչև 1939-ի դեկտեմբերը: 1947-ից գործում է ժողովրդական թատրոն:

 

Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am