ՍԻՆԱՆՅԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ, Հայկական նվագախումբ, կազմակերպվել է 1861-ին, Կ. Պոլսում, Գրիգոր Սինանյանի (տես Սինանյաններ) նախաձեռնությամբ: Սկզբում կազմն անսամբլային էր՝ երկու ջութակ, կոնտրաբաս, ֆլեյտա, կլառնետ, երկու տրոմբոն: Ավելի ուշ վերաճել է նվագախմբի՝15,  1888-ից՝ 40 երաժշտով (դիրիժոր՝ Հարություն Սինանյան): Սինանյան նվագախումբը հայկական առաջին խոշոր սիմֆոնիկ նվագախումբն է (թեև սրան նախորդել է նույնպես Կ. Պոլսում ստեղծված Կ. Փափազյանի նվագախումբը, որը, սպասարկելով Արամյան թատրոնին, ունեցել է իր նվագացանկային և կատարողական յուրահատկությունը): Սինանյան նվագախմբի նվագացանկն ընդգրկել է հատվածներ իտալական օպերաներից, ֆրանսիական օպերետներից, հայկական, հունական, թուրքական երգերի ու պարեղանակների նվագախմբային փոխադրումներ, Բեթհովենի, Մոցարտի, նաև Չուխաճյանի ու Հ. Սինանյանի սիմֆոնիկ երկերից: Նվագախումբը գործել է մինչև 1896-ը:

 

Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am