Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Սիմֆոնիկ երաժշտություն

 ՍԻՄՖՈՆԻԿ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, սիմֆոնիկ նվագախմբի կատարման համար նախատեսված երաժշտություն: Սիմֆոնիկ երաժշտության կարևորագույն ժանրերն են՝ սիմֆոնիա, նախերգանք, կոնցերտ, սյուիտ, սիմֆոնիկ պոեմ, ֆանտազիա ևն: Սիմֆոնիկ երաժշտություն են նաև օպերաների նվագախմբային հատվածները, Առնո ԲաբաջանյանԵրգչախումբ, մեներգիչներ ներառող այնպիսի երկերը, որտեղ գերիշխում է գործիքային սկզբունքը: Սիմֆոնիկ երաժշտությունը ձևավորվել է XVIII դ. կեսերից՝ սիմֆոնիկ  նվագախմբի կազմավորմանը զուգընթաց, Մանհայմի և Վիեննական դասական դպրոցների կոմպոզիտորների ստեղծագործության շնորհիվ:

Հայական Սիմֆոնիկ  երաժշտության հիմնադիրը Ա.Տիգրան Մանսուրյան  Սպենդիարյանն է: Միաժամանակ սիմֆոնիկ երկեր է ստեղծել Ա. Տեր-ՂԱոնդյանը: Հայկական  սիմֆոնիկ երաժշտության վերելքը նշանավորել են Ա. Խաչատրյանի սիմֆոնիաները, կոնցերտները, բալետային սյուիտները ևն, որոնք ազգային սիմֆոնիկ երաժշտությունը դուրս են բերել համաշխարհային ասպարեզ, կարևոր դեր խաղացել այլ ազգային  դպրոցների սիմֆոնիկ երաժշտության ձևավորման և զարգացման գործում: Սիմֆոնիկ երաժշտության տարբեր ժանրերի և ձևերի են դիմել Հ. Ստեփանյանը, Գ. Եղիազարյանը, Լ. Խոջա-Էյնաթյանը, Ս. Բալասանյանը: Հայկական ազգային  սիմֆոնիկ երաժշտության հետագա զարգացման մեջ նշանակալից ավանդ են ներդրել Ա. Հարությունյանը, Ղ. Սարյանը, Է. Միրզոյանը, Ա. Բաբաջանյանը, Ջ- Տեր-Թադևոսյանը, Է. Հովհաննիսյանը, Ա. Տերտերյանը, Տ. Մանսուրյանը և ուր.:


Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

Կոպտեվ Ս.,  Տերյան Մ., Սիմֆոնիկ երաժշտություն և գործիքային կոնցերտ, տես Սովետական Հայաստանի երաժշտությունը գրքում, Ե., 1973: 

Հարությունյան Մ., Բարսամյան Ա., Հայ երաժշտության պատմություն (հնագույն շրջանից մինչև մեր օրերը), Ե., 1996: 

Музыкальная культура Армянской ССР, Сб. ст., М., 1985.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am