ՍԻՄՖՈՆԻԱ (<հուն.՝ ներդաշնակություն, համահնչյունություն), սիմֆոնիկ նվագախմբի կատարման համար նախատեսված, սոնատային ցիկլի ձևով գրված ընդգրկուն գաղափարներով, բազմազան բովանդակությամբ Կարլ Շտիլեր - Բեթհովենի դիմանկարըերաժշտական ստեղծագործություն: Սիմֆոնիկ երաժշտության կարևորագույն ժանրերից է: Երբեմն Սիմֆոնիա են ներմուծվում նաև երգչախումբ ու մեներգիչներ: Կան նաև այլ կազմերի (լարային, փողային, ժողովրդական գործիքների նվագախմբեր, երգչախումբ ևն) սիմֆոնիաներ: Սովորաբար սիմֆոնիան բաղկացած է 4 հակադիր և միմյանց լրացնող մասերից:

Սիմֆոնիայի դասական տեսակը ստեղծել են XVIII դ. 2-րդ կեսի և XIX դ. սկզբի Վիեննական դասական դպրոցի ներկայացուցիչները՝ Յո. Հայդնը, Վ. Ա. Մոցարտը, Լ. Բեթհովենը:

Հայկական առաջին սիմֆոնիան  գրել է Հ.Արամ Խաչատրյան Եղիազարովը, 1933-ին: Սակայն հայկական սիմֆոնիայի՝ որպես ազգային ինքնատիպ երևույթի նշանակություն ունեն Ա. Խաչատրյանի սիմֆոնիաները (1934,1943, 1947)՝ ուղի բացելով այդ ժանրի հետագա զարգացման համար Հայաստանում: Բազմաբնույթ, նվագախմբերի տարբեր կազմերի ու նվագարանների, նաև երգչախմբի համար գրված սիմֆոնիաների հեղինակներ են Հ. Ստեփանյանը, Լ. Խոջա-Էյնաթյանը, Գ. Եղիազարյանը, Ա. Հարությունյանը, Ջ. Տեր-Թադևոսյանը, Է. Միրզոյանը, Է. Հովհաննիսյանը, Ա. Տերտերյանը և ուր., որոնց երկերը ամրապնդեցին հայկական սիմֆոնիայի բուռն վերելքը: Տարբեր տարիներ գրված հայկական սիմֆոնիաները առանձնանում են թեմաների նոր ընդգրկումներով ու հեղինակներով, նորարարություններով, դասական ազգային ավանդույթների և արդի գրելաձևի համադրությամբ, տարբեր սկզբունքներով, ձևակառուցմամբ:


Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

Рухкян М., Армянская симфония, Е.,  1980.

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am