ՇՔԱՄՈՒՏՔ, ճարտարապետորեն ձևավորված բացվածք՝ հիմնականում շենքի մուտքը: Հայկական ճարտարապետության մեջ շքամուտքը կառույցի ձևավորման կարևոր մանրամաս է և կիրառվել է հարդարման բազմաթիվ ձևերով: Հայաստանի Սուրբ Յոթ Վերք  եկեղեցու փայտյա դուռը, հարավային շքամուտքնախաքրիստոնեական շրջանից ճարտարապետորեն ձևավորված կանգուն շքամուտքեր չեն պահպանվել (բացառություն են Գառնու հեթանոսական տաճարի շքամուտքի բեկորները): IV-XIV դդ ճարտարապետության մեջ տարածված է եղել շքամուտքի յոթ հիմնական տիպ՝ բազմաթիվ տարբերակներով, ընդ որում՝ հարդարման նույնատիպ մոտիվներով շքամուտքեր չեն հանդիպում: Միջնադարյան շքամուտքերի հարդարանքում լայնորեն կիրառվել են երկրաչափական և բուսական զարդաքանդակներ, գունավոր քարերով տարբեր երկրաչափական ձևերի դրվագումներ, պատկերային բարձրաքանդակներ: IV—VII դդ. տարածված է եղել շքամուտքի երկու հիմնական տիպական մուտքի երկու կողմում տեղադրված տարբեր ձևի որմնամույթերը կամ զույգ կիսաշրջանաձև հատվածքով որմնասյուները պսակված են մի դեպքում՝ պայտաձև որմնակամարով (Եղվարդի տաճարի, Մաստարայի, Թալինի Ներսեհ Կամսարականի եկեղեցիների շքամուտքերը), մյուս դեպքում՝ որմնակամարի վերին մասն ունի նաև երկթեք ծածկ՝ ճակտոն (Տեկորի տաճարի, Քասաղի, Երերույքի բազիլիկների, Ավանի, Պտղնու, Զվարթնոցի, Օծունի տաճարների, Կոշի, Օշականի Մանկանոց եկեղեցիների շքամուտքերը):

X—XI դդ. կիրառվել է շքամուտքի ևս երկու հիմնական տիպական առաջին՝Կաթողիկե բազիլիկա, հարավային շքամուտք (Եղվարդ): Աղբյուրը՝ Հասրաթայան Մ.,  Հայաստանի վաղքրիստոնեական ճարտարապետությունը, Մոսկվա, 2010 մուտքի երկու կողմում տեղադրված տարբեր ձևի երեք քառորդ սյուների փունջը՝ զուգորդված երկրաչափ, տարբեր մանրամասերի հետ, պսակված է ձևավոր տրամատով որմնակամարով (Կեչառիսի վանքի Ս.Լուսավորիչ և Ս. Նշան, Հաղպատի վանքի Ս. Նշան, Ամբերդի միջնաբերդի եկեղեցիների շքամուտքերը), Երկրորդ՝ դռան բացվածքը երիզող լայն ձևավոր երեսակալը ավարտվում է արխիտրավային ծածկով և քանդակազարդ սանդրիկով, որը հայկական հելլենիզմի ձևերի արտահայտությունն է (Անիի միջնաբերդի, Մարմաշենի, Ցաղաց քարի եկեղեցիների շքամուտքերը):

XII—XIV դդ. կիրառվել է շքամուտքի երեք տիպ: Աոաջին՝ հիմնական տիպը նախորդ դարերում կիրառում գտած կամարակապ շքամուտքն է, որը լրացուցիչ եզրափակված է ուղղանկյուն երեսակալով: Առավել լայն տարածում գտած այս տիպի լավագույն օրինակներն են Մակարավանքի Ս.Աստվածածին, Արենիի Ս.Աստվածածին, Վերնաշենի Սպիտակավոր-Աստվածածին, Գոշավանքի Երերույքի բազիլիկա, հարավային ճակատի արևմտյան շքամուտքը (աղբյուրը՝ Հասրաթյան Մ., Հայաստանի վաղքրիստոնեական ճարտարապետությունը, Մոսկվա, 2010)Լուսավորիչ եկեղեցու և գավթի, Հաղարծնի վանքի Ս.Աստվածածին եկեղեցու և սեղանատան, Հաղպատի և Սանահնի վանքերի զանգակատների, Տեղերի վանքի, Հառիճավանքի գավիթների շքամուտքերը ևն: Այս տիպն ունի երեք տարբերակ, առաջին՝ աստիճանաձև եզրափակող երեսակալով (Մակարավանքի գավթի շքամուտք), երկրորդ՝ կամարակապ խորշի և արտաքին երեսակալի միջև ընկած տարածության լայնացման ձևով, որը հիմնականում զարդարվել է տարբեր երկրաչափական գունազարդ դրվագումներով (Հովհաննավանքի գավթի շքամուտք), Երրորդ՝ կրկնակի խորշերով, որտեղ նույնպես կիրառվել են գունազարդ դրվագումներ (Սաղմոսավանքի գավթի շքամուտք):

Երկրորդ տիպը մեկը մյուսի վրա դրված երկու շքամուտք է, ընդ որում՝ երկրորդ հարկի բացվածքը պատուհան է: Այս տիպի շքամուտքերը զբաղեցնում են կառույցի ամբողջ ճակատը և հիմնականում կիրառվել են քաղաքացիական շինարարությունում (Անիի Պարոնի պալատի և հյուրանոցի շքամուտքերը): 

Երրորդ տիպը խոր խորշով և ստալակտիտային ծածկով շքամուտք է (Սելիմի կարավանատան Նեղուցի վանքի գավթի շքամուտքերը):

Ժամանակակից ճարտարապետության մեջ կիրառվում են շքամուտքերի բազմաթիվ տիպեր, լայնորեն կիիառվում են անցյալի ավանդույթները:


Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

Азатян Ш.Р., Порталы в монументальной архитектуре Армении IX — XIV вв., Е„ 1987.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am