ՇԻՎԻՆԻ, արեգակի և արդարության աստվածը ուրարտական դիցարանում: Դիցակարգի գերագույն եռյակում՝ երրորդը (Խալդիից և Թեյշեբայից հետո): Ուսումնասիրողներից ոմանք նույնացնում են խուռիական Շիմիգի աստծու հետ, ոմանք էլ՝ խեթական արևի աստված Շիունիին: Շիվինիի կինը (զույգը) համարվել է Տուշպուեա դիցուհին: Պաշտամունքի գլխավոր կենտրոնները հավանաբար եղել են Տուշպա և Ուիշինի բերդաքաղաքները: Ուրարտական հաշտից (զոհաբերության) ցանկի համաձայն՝ Շիվինին զոհաբերվել են 4 եզ, 8 ոչխար: Սովորաբար պատկերվել է գնդին ծնկած և ձեռքերը վեր պարզած տղամարդու տեսքով՝ թևավոր արևի սկավառակը (իր խորհրդանշանը) գլխավերևում: Ուրարտական ամիսներից մեկը կոչվել է Շիվինիի անունով: Անցյալում Շիվինիի անունը սխալմամբ ընթերցվել Է Արդի (Արդինի):


Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am