«ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ ԴԱՐԲԱՍ», թատերասրահ Թիֆլիսում: Հիմնադրվել է 1836-ին՝ Գ. Շերմազանյանի ջանքերով, նրա երկհարկանի քարաշեն տունը վերակառուցվել, հարմարեցվել է թատերական շենքի: Գտնվել է Մեծ ծուռ (այժմ՝ Լերմոնտով) փողոցում: 200 հանդիսատեղով դահլիճը (30x32 մ, բարձր ՝ 10 մ) զարդարված էր արլ. ոճի նկարներով, բազմաճյուղ մոմակալներով ապակե մեծ ջահով: «Շերմազանյան դարբասը» բացվել է Գ. Շերմազանյանի պիեսի բեմադրությամբ: Մինչև Թամամշյան թատրոնի գործունեությունը (1851-ից) ներկայացվել են ռուսական, վրացական պիեսներ, իտալական օպերաներ: 1859- ից հայ թատերախումբը բեմադրել է մի քանի թարգմանական ողբերգություններ ու կատակերգություններ, ինչպես և Մ. Պատկանյանի պիեսներից՝ իր իսկ ղեկավարությամբ: Երկրորդ անգամ քաղաքագլուխ ընտրված Գ. Շերմազանյանի դեմ գրգռված համքարությունը 1865-ին կործանել է «Շերմազանյան դարբասը»:


Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am