ՇԱՏՐՎԱՆ, ճարտարապետական կառույց, որը ջրավազանի համալիրում հիմք է ցայտող կամ հոսող ջրի շիթերի համակարգերի համար: Ջրի շիթի զուգակցումը ճարտարապետական, քանդակագործական տարրերի և կանաչապատման հետ լայնորեն օգտագործվել է պարտեզապուրակային արվեստում և քաղաքային անսամբլներում:

Շատրվան Վերսալում (Ֆրանսիա)Հին և միջնադարյան Հայաստանում արքունական և  իշխանական պալատներին կից կառուցվել են ջրավազաններ՝ շատրվաններով, որոնց մասին պահպանվել են միայն գրավոր տեղեկություններ: Շատրվաններ են եղել նաև Հայաստանի օտար կառավարիչների պալատներում: Երևանում առաջին շատրվաներից է Շահումյանի արձանի համալիրում կառուցվածը (1930, ճարտ.՝ Ի. Ժոլտովսկի): 1950-ական թթ-ից շատրվաններ կառուցվել են Երևանում՝ Հանրապետության (1955, ճարտ.՝ Է. Սարապյան, 1970, 1988-ին վերակառուցում՝ գունաերաժշտական շատրվանների, հեղինակ, խումբ՝ Ա. Աբրահամյան, Ա.Հանրապետության հրապարակի շատրվանները Կաժոյան, Յու. Ղազարյան, Ռ. Միրզոյան, ՀՀ. պետ. մրց. 1978) և Նժդեհի (1957-58, ճարտ.՝Ա. Մինասյան) հրապարակներում, Շահումյանի անվ. պուրակում՝ նվիրված Երևանի 2750-ամյակին (1968, ճարտ.՝ Լ. Սադոյան), Թատերական (1972, ճարտ.՝ Գ. Մուշեղյան) և Օղակաձև (1976-78, ճարտ.՝ Ֆ. Դարբինյան, ճարտարագետ՝ Ա. Կաժոյան) զբոսայգիներում, գլխավոր պողոտայում (1979, ճարտ.՝Ա. Զարյան), Նորքի զանգվածում (1981, նկարիչ՝ Վ. Աթանյան, ճարտ.՝ է. Սաֆարյան), Վանաձորի (1965, ճարտ.՝Շ. Սահակյան), Գյումրիի (1968, ճարտ-ներ՝ Լ. Սադոյան, Գ. Մուշեղյան) և Էջմիածնի կենտրոնական (1976, ճարտ.՝  Գ. Ռաշիդյան) հրապարակներում:


Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am