«ՇԱՐԱԿԱՆ», Հայաստանի հանրային ռադիոյի հնագույն երաժշտության համույթ: Ստեղծվել է 1991-ին, Երևանում. գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Դանիել Երաժիշտ (Գրիգոր Դանիելյան): Անսամբլի կազմում են պրոֆեսիոնալ երաժիշտներ Արմենուհի Սեյրանյանը (սոպրանո), Գոհար Դանիելյանը (ջութակ), Նաիրա Կաժոյանը (ֆլեյտա), Ժասմեն Դանիելյանը (երգեհոն, դաշնամուր) և ուր.: Երկացանկում ընդգրկված են հայկական միջնադարյան մեղեդիների, շարականների, հոգևոր ու աշխարհիկ երգերի մշակումներ, Կոմիտասի, Մ. Եկմալյանի, արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք ձայնագրվել են ռադիոյի ֆոնդի համար, նաև՝ լազերային սկավառակների վրա (ԱՄՆ, Ֆրանսիա):


Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am