ՇԱԼԱԽՈ, տղամարդու անդրկովկասյան մենապար՝ տարածված XIX-XX դդ., հայերի կենցաղում՝ որպես խնջույքի պար: Մեղեդին առաջինը գրի է առել, դաշնամուրի համար մշակել ու կատարել Ն. Տիգրանյանը (1895, տպ.՝ 1900): 1938-ից տեղ է գտել Թ. Ալթունյանի անվ. հայկական ժողովրդական երգի-պարի և ինքնագործ անսամբլների ծրագրերում, օպերա-բալետային ներկայացումներում: Պարաքայլերը բարդ ու կտրուկ շարժումներ են: Պարաձևն ունի ծնկածալ նստումներ, պտույտներ ու բարձր թռիչքներ: Հիմնական պարաքայլը ոտ փոխելն է (հայկ. chassè)՝ իր տարբերակներով: Չափը՝6/8:

 

Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am