«ՍԵՐԵՆԱԴ», կամերային նվագախումբ: Կազմակերպվել է 1991-ին, Երևանում (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Է. Թոփչյան): Մասնակցել է միջազգային փառատոներիԷդուարդ Թոփչյան Իտալիայում, Հունաստանում, Շվեյցարիայում, Ավստրիայում: «Սերենադ»-ի հետ համագործակցել են անվանի Երաժիշտներ Ս. Իսեռլիսը, Տ. Վարգան, Քիմ Քաշքաշյանը, Ա. Լյուբիմովը և ուր.: «Սերենադ»-ի հա­մար են գրվել Դ. Հալաջյանի «Missa di Lumine» (Լույսի մեսսա), Լ. Չաուշյանի «Սերենադ», Վ. Շարաֆյանի ջութակի կոնցերտը ևն: Թողարկել է 6 ձայնասկա­վառակ՝ Շյոնբերգի, Վիվալդիի, Շուբերտի, Մահլերի, Է. Միրզոյանի ստեղծա­գործությունների կատարումով: Կամե­րային նվագախմբերի «Վալենտինո Բուչչիի» անվ. միջազգային մրցույթի (1995, Հռոմ) 1-ին մրցանակ:

 

 

Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբՀ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am