ՍԱԶ, լարային կսմիթվող նվագարան: Տարածված է Կովկասում, Մերձավոր Արևելքում: Տանձաձև իրանը (թթենուց կամ ընկուզենուց) ծածկված է բարակ կափարիչով, որի վրա կան ձայնադարձիչ անցքեր, կոթին զետեղված են փարդաներ: Լարերը մետաղյա են՝ բաժանված 3 կամ 4 երկանդամ կամ եռանդամ ունիսոն խմբերի: 1-ին խումբը մեղեդիական նշանակում ունի, 2-րդը՝ ձայնառության, 3-րդը՝ լրացուցիչ ներդաշնակային, մասամբ էլ՝ մեղեդիական: Լարվածքը սովորաբար կվարտակվինտային է, փարդաների օզնությամբ ստացվող հնչյունաշարը՝ որպես կանոն, դիատոնիկ: Նվագում են ոսկրե կամ եղջյուրե կնտնտոցով: Տեմբրը զնգուն Է, բայց՝ փափուկ:

Հայաստանում սազն առավելապես աշուղական նվագարան է՝. 1925-ին Վ. Բունին իր Արլ. սիմֆոնիկ նվագախմբի համար ստեղծել էր սազերի ընտանիք:

Սազը կամ այլ ժողովրդական նվագարան նվագողը, ժոովրդական նվագարաններից կազմված համույթը (նվազագույնը երեք երաժիշտ, հաճախ՝ թառահար,քամանչահար և դափ զարկող, որը լինում է նաև երգիչը) Անդրկովկասում, Մերձավոր և Միջին Արլ-ի երկրներում կոչվում է սազանդար:

 

Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am