ՍԱՅԼԵՐԳ, հայկական ժողովրդական աշխատանքային երգ՝ հորովելի ենթատեսակ: Սայլերգը հնչել է հնձած խոտը կամ բերքը սայլին բարձելու և տեղափոխելու ժամանակ: Սայլերգի բանաստեղծական տեքստն ազատ կառուցվածք ունի, երաժշտական կառուցվածքը՝  իմպրովիզացիոն՝ ասերգի տարրերով: Սայլերգում առկա է նաև երկրորդ, բովանդակություն կամ ենթատեքստ, որը պատկերում է աշխատավորի հոգեվիճակը: Սայլերգին մոտ է կալերգը, մերձ՝ Արլ. Վրաստանում տարածված վրացական  «ուռմուլին»:

 

Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am