Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

 ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ, ՀՀ Արմավիր ք-ից 10 կմ հվ-արմ.: 1968-ին Սարդարապատի ճակատամարտի 50-ամյակի առթիվ բացված համալիր (հեղինակ՝ ճարտ. Ռ. Իսրայելյան, քանդ-ներ՝Ա. Հարությունյան, Ս. Մանասյան, Ա. Շահինյան, կոնստրուկտոր՝ Ա. Թեքնեջյան): Հորինվածքի գերիշխող շեշտը 35 (բարձր., 4 մույթերով եռայարուս զանգաշտարակն է, որն իր 9 զանգերով մարմնավորում է այն պատմական ահազանգը, որը կոչեց հայ ժողովրդին հանուն հայրենիքի պաշտպանության: Նրա աջ և ձախ կողմերում կանգնած են կարմիր տուֆից կերտված երկու հսկայական թևավոր ցուլեր, որոնք խորհրդանշում են ձեռք բերված հաղթանակը: Զանգաշտարակից 200 մ արլ.՝ հրապարակի վրա, գտնվում է Հաղթանակի պատը: Կորագիծ, 7 (/բարձր (կողքերը՝ 10 մ) և 55 մ երկար, պատին «Հաղթանակ» և «Վերածնունդ» թեմատիկ պատկերաքանդակներն են: Հաղթանակի պատը զանգաշտարակի հրապարակի հետ կապվում է «Արծիվների ճեմուղով»: Հզոր մարտիկների պես շարված 5 խոշոր քարե արծիվները խորհրդանշում են ժողովրդի խաղաղ կյանքն ապահովող քաջարի զինվորներին: 20 հա զբոսայգի-հուշահամալիրի արլ. կողմում կառուցված է ՀԱՊԹ շենքը (1974-77, ճարտ՝ Ռ. Իսրայելյան): Ուղղանկյուն հատակագծով (64,9 X 61,7 մ), 10 (/բարձր, շենքում «հազարաշեն» տիպի քարե գմբեթներով, երդիկներից լուսավորվող 3 դահլիճներն են: Համալիրի կազմում են «Վարդավառ» ռեստորանը (ճարտ.՝ Ռ. Իսրայելյան), արհեստական լիճը, այգին և ծաղկանոցները:

 

Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am