ՍԱՆԹՈՒՐ, բազմալար հարվածային նվագարան: Տարածված է Անդրկովկասում և Մերձվոր Արլ-ում: Ունի փայտե տափակ և սեղանաձև իրան, որի վերևի կափարիչին կան ձայնադարձիչ անցքեր: Լարերը մետաղե են՝ ձգված «սեղանի» հիմքերին զուգահեռ, ցածր ռեգիստրում՝ միայնակ, բարձրում՝ երկ և եռանդամ ունիսոն խմբերով: Նվագում են ծնկներին կամ հատուկ հենարանին դրված, մետաղե կամ փայտե մուրճիկներով: Գործածվում է հիմնականում նվագակցելու համար, քաղաքային սազանդար, և աշուղ, խմբերում: Գործածվել է Շ. Տալյանի և Վ. Սահակյանի աշուղական անսամբլներում: Սանթուրն նման է Արլ. Եվրոպայում տարածված ցիմբալը:

 

Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am