«ՍԱՆԴՂԿԱՎԱՆՔԻ ԱՎԵՏԱՐԱՆ», ձեռագիր մատյան (39x30 սմ, 310 թերթ, մագաղաթ, երկաթագիր, Մատենադարան, ձեռ. № 3793): 1053-ին Արշարունիքի Սանդղկավանքում ընդօրինակել և ծաղկել է Հովհաննես Սանդղկավանեցին: Պահպանվել են չորս ավետարանիչների, անվանաթերթերի և երկու խորանների պատկերները: Ձեռագիրն աչքի է ընկնում ձևի նորամուծություններով, պատկերներն ունեն նուրբ, լուսավոր կոլորիտ: Այս և «Բեգունց Ավետարանը» պատկերազարդած Հովհաննես Սանդղկավանեցին հայ-բյուզանդական մանրանկարչության փոխառնությունների մշակութային տարածքում շարունակել և մշակել է բոլորովին ինքնուրույն մի մոտեցում, որն իր զարգացման բարձրակետին է հասել «Մողնու Ավետարանում»:

 

Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

Измайлова Т. А., Армянская миниатюра XI века, М., 1979.

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am