ՍԱՆԱՀԻՆԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ, ստեղծվել է Սանահինի համալսարանին կից, X դ.: Ունեցել է հատուկ շենք, սակայն ձեռագրերի մի մասը պահվել է անմատչելի քարայրերում: Ձեռագրերով հարստացել է Սանահինի համալսարանի սաների ընդօրինակությունների շնորհիվ: Սանահինի մատենադարանի հին ու ընտիր ձեռագրերը հիմք են հանդիսացել ուսուցման և ընդօրինակությունների համար: Մատենադարանի կարևոր մասն են կազմել Գրիգոր Մագիստրոս Պահլավունու, Գրիգոր Արասաորդու և ուրիշների՝ դասավանդման նպատակով հորինած ձեռագրերը: Հայկական շատ մատենադարանների նման Սանահինի մատենադարանը ևս կողոպտվել է: 1904-ին Սանահինի վանահայր Գարեգին Սաթունյանը պահպանված բոլոր ձեռագրերը նվիրել է Էջմիածնի մատենադարանին: Սանահին մատենադարանից մեզ են հասել մի քանի տասնյակ ձեռագրեր, որոնցից 35-ը պահվում է Մատենադարանում:

 

Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am