ՌՈՄԱՆԱԿԱՆ ՈՃ, X-XII դդ. Արմ. Եվրոպայում գերիշխող ոճ, միջնադարյան Եվրոպական արվեստի զարգացման կարևորագույն փուլերից: Ռոմանական ոճի եզրը գիտութւյան մեջ 1818- ին ներմուծել է ֆրանսիացի հնագետ Մ. դը Ժերվիլը: Ռոմանական  ոճը ներառել է վաղ քրիստոնեական, մերովինգյան, կարոլինգյան, Մորո Ձորո վանքինչպես և անտիկ բյուզանդական, Մերձավոր Արլևելքի արվեստների տարրեր: Ռոմանական ոճը միջնադարի առաջին գեղարվեստական համակարգն է, որ տարածվել է մեծ մասամբ եվրոպական երկրներում, հովանավորվել հիմնականում վանական միաբանությունների կողմից, կառուցողները, ձեռագիր ընդօրինակողներն ու ծաղկողները վանականներն էին: XI դ. վերջից գործել են նաև աշխարհիկ քարգործների (շինարարներ, քանդակագործներ) շրջիկ խմբերը՝«հույն վարպետները», որոնց մեջ՝ մայր երկրից եկած հայեր՝ վարպետացած կամարների, խաչվող թաղերի, գմբեթների կառուցման, քանդակագործության մեջ: Ռոմանական կառույցները հիանալի ներդաշնակված են բնությանը, արտաքին տեսքով՝ հանդիսավոր-խստաշունչ (զանգվածեղ պատեր, պատուհանների նեղ բացվածքներ, աստիճանաբար խորացող քանդակազարդ շքամուտքեր, կամարակապ սյունաշարեր և խորշերի շարքեր, կոմպոզիցիոն կարևորագույն տարր հանդիսացող աշտարակներ, ընդհանուր հորինվածքին ենթարկված քանդակներ): Ռոմանական ոճի տաճարները զարգացրել են վաղ քրիստոնեական ճարտարապետությունից ժառանգած բազիլիկ (բազմազան հորինվածքային լուծումների թվում՝ նաև եռաբսիդ վերջավորությամբ, երկարած արմ.Մարիա Լաախ աբբայություն (Գերմանիա) թևով հայկական համարվող Եռաբսիդի տիպը՝ հայազն Սոֆրոնիոսի VI դ. Երուսաղեմում հիմնադրած Թեոդոս վանքի եռանավ եկեղեցու օրինակով) և կենտրոնակազմ (վերջինիս թվում հայկական օրինակներից՝ Մորո Ձորո վանքի, V դ. և Ագարակի, VII դ. քառախորան) եկեղեցիների տիպերը: Խաչակրաց արշավանքները որոշակի ազդեցություն են ունեցել Արմ. Եվրոպայի (Պիրենեյան թերակղզու, Ֆրանսիայի, Անգլիայի) պաշտամունքային շինարարության վրա: Լևանտ այցելած տարբեր օրդենների խաչակիրների կառուցած եկեղեցիների մեծ մասը բոլորակ կամ բազմանիստ հատակագծով կենտրոնակազմ տիպի է: Ռոմանական աշխարհիկ ճարտարապետության մեջ կազմավորվել է դոնժոնով դղյակ-ամրոցի տիպը, ըստ պահպանված ապացույցների՝ Կիլիկյան Հայաստանի կիսաբոլոր և Սենանկ աբբայություն (Պրովանս, Ֆրանսիա)գլանային աշտարակներով լեռնային քարաշեն ամրոցների ու դղյակների կառուցման կոմպոզիցիոն-հատակագծային առանձնահատկություններն ու սկզբունքները XII դ. սկզբին խաչակիրների միջոցով կիրառվել են Արմ. Եվրոպայի հարթավայրային ամրույթներում, XII—XIII դդ.՝ նաև Պաղեստինում ու Սիրիայում: Ռոմանական ոճի դարաշրջանում ծաղկել են քանդակագործությունը (հարթաքանդակ, բարձրաքանդակ), որմնանկարչությունը, մոնումենտալ կոմպոզիցիաներով մանրանկարչությունը, դեկորատիվ-կիրառական արվեստը: Ռոմանական արվեստի բոլոր տեսակներում կարևորագույն դեր են խաղացել երկրաչափական կամ բուսական ու կենդանական մոտիվներով զարդանախշերը: Հայկական ճարտարապետության կառուցվածքային ու դեկորատիվ ձևերում առկա են ավելի ուշ կազմավորված ռոմանական ու գոթական արվեստներին բնորոշ հիմնական, սկզբունքները: XII-XIII դդ. Ռոմանական ոճը աստիճանաբար դուրս է մղվել գոթական ոճի կողմից:


Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am