Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Պռոշյանի տուն-թանգարան

 ՊՌՈՇՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ, հիմնվել է Աշտարակում, 1946-ին՝ Պերճ Պռոշյանի ծնված տանը: XIX դ. 2-րդ կեսի գյուղական բնակարանի կահավորմամբ և 3 ցուցասրահներով թանգարան է: 1-ին և 2-րդ սրահներում ցուցադրվում են գրողի կյանքին ու գրական-հասարակական գործունեությանը վերաբերող նյութեր, իրեր, գեղանկարներ: Առանձին բաժին է հատկացված նրա ընտանիքի պատմությանը, երկերի հրատարակություններին, թարգմանություններին, ստեղծագործությունների բեմականացումներին, գրական-հասարակական գործունեության 40-ամյա հոբելյանին: 3-րդ սրահը կահավորված է Պռոշյանի կյանքի վերջին տարիների թիֆլիսյան բնակարանի իրերով:

 

Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am