Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Պատմության եվ մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն ՀՀ

 ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՀ (2002-ից՝ գործակալություն), իրականացնում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառումը, վավերագրումը, հետազոտումը, պահպան, գոտևորումը, ինչպես և դրանց պահպանության, վերականգնման և օգտագործման բնագավառի կառավարումն ու վերահսկողությունը: Վարչության համակարգում գործում են Հուշարձանների հետազոտման գիտարտադրական կենտրոնը, Պատմական միջավայրի պահպանության հանրապետական ծառայությունը՝ իր մարզային ստորաբաժանումներով, Հուշարձանների վերականգնման կենտրոնը և տարածաշրջանային արվեստանոցները, «Հայկական հուշարձանների համահավաքի» խմբագրությունը, պատմամշակութային և բնապատմական արգելոցներ, հուշարձաններին կից գործող թանգարաններ, նաև միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը:

Հայաստանում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահ-պանության առաջին պետ. մարմինն ստեղծվել Է ՀՀ Խորհրդարանի 1920-ի հուլիսի 7-ին ընդունած «Հայաստանի հնությունների պետական պահպանության կոմիտե ստեղծելու մասին» օրենքով: Կոմիտեի կազմում են եղել Ալեքսանդր Թամանյանը, Գարեգին եպս. Հովսեփյանը, Աշխարհբեգ Քալանթարը. Արդյունավետ սկսված աշխատանքը, որի գիտարշավներին մասնակցել Են նաև Թորոս Թորամանյանը, Եղիշե Թադևոպանը, Գարեգին Լևոնյանը և ուր., ընդհատվել է քաղաքական անբարենպաստ իրավիճակի հետևանքով:

1923-ի դեկտեմբերի 18-ին ՀԽԱՀ ԺԿԽ դեկրետով լուսժողկոմատի կազմում ստեղծվել Է Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեն Թամանյանի նախագահությամբ, որին աշխատակցել են Թ. Թորամանյանը, Մ. Սարյանը, Ա. Մելիք-Քալանթարը, Ա. Տեր-Հակոբյանը, 1925-ից՝ Ն. Բունիաթյանը, Բ. Հասան-Ջալալյանը, Գ. Ասատուրը, Գ. Լևոնյանը, Ստ. Լիսիցյանը, ավելի ուշ՝ Ե. Շահազիզը, Ռ. Դրամբյանը, Ե. Բայբուրդյանը, Հ. Օրբելին, Ս. Տեր-Աբրահամյւսնը, Տարագրոսը, Կ. Գ. Ղաֆադարյանը, Ս. Բարխուդարյանը, Ն. Տոկարսկին և ուր.:

Հետագայում բազմիցս փոխվել է հիմնարկի անվանումը, ենթակայությունը և կարգավիճակը. 1995—98-ին՝ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կազմում, 1998-ից՝ նախարարության պետական կառավարման գերատեսչական մարմին: Իր գործունեության ընթացքում վարչությունը հւսշվառել, վավավերագրել և պետական պահպանության տակ է վերցրել շուրջ 30 հզ. հուշարձան՝ հին և միջնադարյան բնակատեղիներ, ամրոցներ, դամբարանադաշտեր, գերեզմանոցներ, տարբեր դարաշրջանների բնակելի, պալատական, հասարակական, արտադրական, պաշտամունքային կառույցներ ու համալիրներ, մեմորիալ և մոնումենտալ արվեստի կոթողային ստեղծագործություններ: Ամրակայվել, մասնակի կամ ամբողջապես վերականգնվել է մոտ 300 հուշարձան, այդ թվում՝ եկեղեցիներ և վանական համալիրներ, որոնց մի մասը (Գնդեվանք, Կեչառիսի, Հաղարծինի, Հաղպատի վանքեր, Հասյրավանք, Հառիճավւսնք, Մակարավանք, Մաքենյաց վանք, Նորավանք, Սանահնի և Սևանի վանքեր ևն) հանձնվել է Մայր աթոռ Ս. էջմիածնի տնօրինությանը: Առավել հիշարժան են Գառնիի տաճարի (ճարտարապետ և աշխ. ղեկ.՝Ա. Սահինյան) և Էրեբունու միջնաբերդի (գիտ. ղեկ.՝ Կ. Հովհաննիսյան) վերականգնման աշխատանքները: Պատմական միջավայրի պահպանության հանրապետական ծառայության ֆոնդերում պահպանվում են շուրջ 270 հզ. միավոր թանգարանային և արխիվային արժեքներ: Վարչությունը կազմակերպել կամ գործուն մասնակցություն է ունեցել հայ ճարտարապետությանը և արվեստին նվիրված միջազգային և հանրապետական գիտաժողովների, ցուցահանդեսների, հրատարակել գիտական և հանրամատչելի գրականություն, տարեգիրք, ուղեցույցներ: Հրատարակության է պատրաստվում «Հայկական հուշարձանների համահավաք» հանրագիտական բնույթի բազմահատորյակը: Հիմնարկը ղեկավարել են Ա. Թամանյանը (1923-33), Հ. Օրբելին (1943-44), Վ. Հարություևյանը (1945-52), Կ. Հովհաննիսյանը (1953-79), Գ. Հասրաթյանը (1979-85), Ա. Կիրակոսյանը (1985-1988), Լ Բարսեղյանը (1988-91), Կ.Կ. Ղաֆադարյւսնը (1991-98), Գ. Գյուրջյանը (1998-ից):


Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

Հովհաննիսյան Կ., ճարտարապետական հուշարձանների վերանորոգումը Սովետական Հայաստանում, Ե., 1978: 

Թումանյան Յու., Քարե տարեգրության վերականգնումը, Ե., 1981: 

Նույնի, Հուշարձաններին նոր կյանք, Ե., 1988:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am