ՊԱՏՄԱԿԱՆ ԺԱՆՐ, կերպարվեստի հիմնական ժանրերից, պատկերում է պատմական իրադարձություններ, գործիչներ, երևույթներ: Պատմական ժանրի Վարդգես Սուրենյանց - Զաբել թագուհու վերադարձը: Հայաստանի ազգային պատկերասրահստեղծագործությունների հիմնական տեսակներն են պատմական նկարները, որմնանկարները, ռելիեֆներն ու բոլորաքանդակները, հաստոցային գրաֆիկայի գործերը: Պատմական ժանրին հատկապես մոտ է մարանկարչությունը. Պատմական ժանրի շատ յուրահատկություններ սկզբնավորվել են դեռևս Հին Եգիպտոսում, Միջագետքում, Հին Հունաստանում, Հին Հռոմում: Ըստ էության՝ Պատմական ժանր սկսել է կազմավորվել Եվրոպայում, Վերածննդի ժամանակաշրջանում, ժամանակակից իմաստով՝ ձևավորվել  XVIII-XIX դդ.: Հայ կերպարվեստում պատմական թեմաներով սյուժեներ և պատմական կերպարնեք կան «ուրարտական» որմնանկարներում, Արտաշեսյան հարստությանՀովհաննես Այվազովսկի-Հայ ժողովրդի մկրտությունը թագավորների՝ Տիգրան Բ-ի, Սրտավազդ Բ-ի և այլ դրամների վրա, միջնադարյան ճարարապետական հուշարձանների պատերին (Աղթամար, կաթողիկոսների, մանրանկարիչների և այլ պատական դիմանկարներ ևն): XVII-XVIII դդ. Հովնաթանյան ընտանիքի նկարիչները որմնանկարներում պատկերել են պատմական դեմքեր և դեպքեր: Պատմական ժանրի գործեր են ստեղծել Ա. Ներսիսյանը, Հ. Այվազովսկին, դիմանկարների մի ողջ պատկերասրահ՝ Հ. Հովնաթանյանը: Հայկական արվեստում Պատմական ժանրի հիմնադիրը Վ. Սուրենյանցն է. նրա «Ոտնահարված սրբություն» (1895), «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» (1899), «Զաբել թագուհու վերադարձը գահին» (1909) ևն իրենց գաղափարական նպատակասլացությամբ ժամանակի ագգային-ազատագրական դեպքերի գեղարվեստական բարձր, դասական մարմնավորումներ են: XIX դ. վերջին ֊ XX դ. սկզբին պատմական նկարներ են ստեղծել նաև Հ. Շամշինյանը, Ա. Ֆեթվաճյանը, Ե. Թադևոսյանը, Փ. Թերլեմեզյանը, Դ. Օքրոյանցը և ուր., քանդակներ՝ Ա. Տեր-Մարուքյանը, Հ. Գյուրջյանը: Խորհրդային Պատմական ժանրում առաջնակարգ տեղ Է գրավել պատմահեղափոխական թեման: Պատմական ժանրի գործեր են ստեղծել Ա. Սարգսյանը, Ս. Ստեփանյանը, Հ. Կոջոյանը, Ե. Քոչարը, Է. Իսաբեկյանը, Գ. Խանջյանը, Դ. Նալբանդյանը, Ա. Բեքարյանը, Ղ. Չուբարյանը, Շ. Հերթևցյանը, Ա. Մուրադյանը, Ա. Սաֆարյանը, Ռ. Ադալյանը, Զ. Գրիգորյանը, Կ. Սմբատյանը և ուր.՝ նպաստելով ոչ միայն թեմատիկ պատկերի հիմնավորմանն ու զարգացմանը, այլև հայրենասիրության ամրապնդմանը:


Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

Մարտիկյան Ե., Հայկական կերպարվեստի պատմություն, հ. 2, Ե., 1975:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am