Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն

 ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, հասարակակն կամավոր կազմակերպություն ՀՀ- ում: Հիմնադրվել Է 1964-ին, Երևանում: Նպատակն Է համագործակցել պետական մարմինների հետ՝ հայկական ճարտարապետական հուշարձանների պահպանման, վերականգնման և հանրայնացման աշխատանքներում: Ընկերության (առաջին նախագահ՝ Մ. Սարյան, 1977-ից՝ Վ. Հարությունյան) միջոցներով վերականգնվել են Գնդեվանքը (X Դ ). Բջնիի Ս. Սարգիս (VII դ.) և Ամբերդի (XI դ.), Եղեգիսի Զորաց (XIII-XIV դդ.), Ոսկեպարի (VII դ.), Արենիի (XIV դ), Գառնհովիտի (VI-VII դդ.). Դաշտադեմի (VII դ ), Կապուտանի (XIV դ.), Նոր Նախիջևանի (Ռոստովի) Ս. Խաչ (XVIII դ.) եկեղեցիները, Հաղարծնի վանքի սեղանատունը (XIII դ.) և այլ հուշարձաններ, հրատարակվել «Էջմիածին», «Սանահին-Հաղպատ», «Գառնի», «Գեղարդ», «Լոռի. Պատմության քարակերտ էջերը», «Շիրակի լեռնահովտի պատմական հուշարձանները», «Նախիջևանի ճարտարապետական հուշարձանները», «Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները», «Ազգանվեր ջանքերի հանրագումարը» (1999, վերականգնված հուշարձանների, հրտ. գրքերի ցանկերով) և այլ գրքեր, քարտեզ-ուղեցույցներ:

 

Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am