ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴՈՒՄ, նկարազարդում, 1. տեքստին ուղեկցող, լրացնող պատկերներ (լուսանկարներ, քարտեզներ ևն): 2. Կերպարվեստի բնագավառ, որը Էդգար Շահին - Աշտարակի ժամացույցը (Մ. Բարեսի <<Վենետիկի մահը>> գրքի նկարազարդում): Հայաստանի ազգային պատկերասրահ:պատկերների միջոցով մեկնաբանում, ձևավորում, առավել շոշափելի է դարձնում ամսագրի, լրագրի, հանդեսի, ձեռագիր կամ տպագրված գրքի բովանդակությունը, տեքստը: Ձեռագիր մատյանները պատկերազարդվել են մանրանկարներով (տես Մանրանկարչություն): Պատկերազարդումը սկզբնավորվել (VI-VII դդ.) և զարգացել է  Չինաստանում, որտեղ XVI դ. արդեն ստեղծվել է նաև Պատկերազարդման առաջնթացին նպաստող գունավոր փայտագրությունը: Տպագրության գյուտը հիմնավորապես փոխել է պատկերազարդման տեխնիկան, հնարավորությունները:

Հայկական Պատկերազարդումը մինչև XIX դ.Մարտիրոս Սարյան - <<Կախարդական մատանին>>  հեքիաթի նկարազարդում հիմնականում հետևել է ձեռագիր մատյանների պատկերների, տիտղոսաթերթերի, գլխազարդերի, գլխատառերի մանրանկարչական համակարգին: Հետագայում Աստվածաշնչի և այլ գրքերի Պատկերազարդումների համար հաճախ օգտագործվել են եվրոպական վարպետների փորագրություններ: XX դ. գրաֆիկական արվեստի բարձր մակարդակով հայկական ժողովրդական հեքիաթների նկարազարդումով Վ. Սուրենյանցը սկզբնավորել է նոր ժամանակների հայկական Պատկերազարդում: Հ. Կոջոյանի, Մ. Սարյանի, Է. Շահինի, Տ. Պոլատի, Տ. Խաչվանքյանի մի շարք Պատկերազարդումներ, որոնք տարբեր ժամանակներում լույս են տեսել Մոսկվայում, Պետերբուրգում, Երևանում, Փարիզում, ունեն հւսմաշխարհային մակարդակ: Գրքի նկարազարդման հմուտ վարպետ էր Գ. Խանջյանը:


Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am