ՊԱՐԿԱՊԶՈՒԿ, պարկապկու, տիկ, ժողովրդական փողային լեզվակավորՀենդրիկ Թերբյուգեն-Պարկապզուկ նվագողը նվագարան: Բաղկացած է կաշվե պարկից, օդ մղելու փողակից և եղեգնյա պարզ կամ կրկնակի լեզվակավոր մի քանի նվագափողերից (Հայաստանում կոչվում է պկու կամ պզուկ, գործածվում Է նաև առանց օդամուղ պարկի, փչում են բերանով), որոնցից մեկը կամ երկուսը ձայնանցքերով են ու ծառայում են մեղեդին կատարելու, մեկ-երկուսը (կամ ավելին)՝ առանց ձայնանցքեիի, բասային են՝ դամը պահելու համար: Աշխարհում ամենատարածված ժողովրդական նվագարանն է. «ազգային» տարատեսակներն ունեն տարբեր հնչյունաշարեր և. հնչունածավալ: Հայաստանում տարածված է Պարկապզուկի երկու նվագափողով տեսակը, երկուսն էլ՝  ձայնանցքերով: Հայկական Պարկապզուկի վերակառուցումը Երևանում, 1970-ական թթ. կատարել է դիրիժոր, երգահան, «Տկզարի» գեղարվեստական  ղեկավար Կ. Միրզոյանը:


Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am