ՊԱՐԵՐԳԵՐ, գյուղական ժողովրդական երգեր, որոնք կատարվում են շուրջպարի ուղեկցությամբ կամ ուղեկցում շուրջպարին (տես Կլոր պար): Հնում Պարերգերը ունեցել են ծիսական  նշանակություն՝ որպես կանոն վերածվելով երգի բովանդակության դրամատիկական խաղարկմանը և ապա, աստիճանաբար ծեսից անջատվելով, դարձել գյուղական ժողովրդական սինթետիկ արվեստի ամենատարածված տեսակը: Պարը և նրան ուղեկցող երգը միշտ փոխադարձաբար համաձայնեցված են: Հայ գյուղական պարերգերի  ռիթերը պատկերների, տեմպի, հուզական երանգի, բնույթի ու բովանդակության առումով կարելի է բնութագրել ծանրկեկ ու թեթև, հանդարտ ու եռանդուն, նազանի ու առնական, կատակային ու հերոսական, ինչպես և քնարական, աշխատանքային, ծիսական  ու վիպական որոշիչներով: Պահպանված ավանդական ֆոլկլորային նյութի մեջ գերակշռում են քնարական բնույթի պարերգեր: Դրանց իշխող թեման սիրո գովքն ու կատակն է՝ համեմված բնության պատկերների նկարագրությամբ և գովերգումով: Անվերջ բազմազան են դրանց եղանակների ռիթմ, պատկերները, ինչպես ն. մետրն ու մոտիվւսյին կառուցվածքը: Սովորական պարզ և բարդ, կենտ և զույգ կանոնավոր մետրերի հետ մեծ տեղ են գրավում խառը չափերը՝ իրենց ներքին տարբերակումներով: Որպես կանոն՝ պարերգը (թե՛ խոսքը և թե' եղանակը) ամեն անգամ հանպատրաստից հորինվում է: Շատ նմուշներ էլ, դիմանալով ժամանակի քննությանը, հաստատուն են դարձել և. կրկնվում են գրեթե նույնությամբ: Հայկական ժողովրդական պարերգերը բնորոշվում են նաև հնությամբ (հին, ավանդական կամ նոր պարերգեր) և տեղային հատկանիշներով (Արարատյան, արևմտահայկական տարբեր գավառների ևն): Հայ բոլոր երաժիշտ բանահավաքները գրի են առել գյուղական պարերգի բազմաթիվ բարձրարժեք նմուշներ, որոնցից են Կոմիտասի գրառած «Ալագյազ», «Հոդալլո ջան» ևն: Հայկական պարերգի մի մասնավոր տեսակը սեփական երգեցողությամբ կատարվող մենապարն է (օր ՝ «Տասնչորսը»), ինչն ավելի շուտ քաղաքային ժողովրդական մշակույթի տարր է:

 

Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am