ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՍՏՈՒԴԻԱՆԵՐ հայկական, 1924-ին Վ. Արիստակեսյանի ղեկավարությամբ Երևանում հիմնադրվել է պարարվեստի պետական ստուդիա: Ունեցել 11 նախապատրաստական և 3 հիմնական  խմբեր: 1927-ին Ա. Դուրինյանը և Հ. Սիրունյաևը լուսժողկոմատին կից կազմակերպել են ռիթմի և պլաստիկայի ստուդիա, որն ունեցել է  3 կուրս: 1930- ին երկու ստուդիայի հիման վրա ստեղծվել Է Երևանի ռիթմի, պլաստիկայի և ֆիզկուլտուրայի տեխնիկումը՝ Ս. Լիսիցյանի ղեկավարությամբ: Տեխնիկումի ուսումնական  ծրագիրը հասցվել է պրոֆեսիոնալ մակարդակի: Ներկայացվել են «Չինական լապտերիկներ»՝ Ռամոյի և «Եգիպտական գիշերներ»՝ Արենսկու երաժշտությամբ բեմադրությունները (բեմ. և ձևավորումը՝ Ս. Լիսիցյանի): 1931-ին ֆիզկուլտուրայի դասավանդումը հանվել է ծրագրից, ավելացվել է դասական պարը, 1935-ից՝նաև հանրակրթական առարկաներ: Ցածր դասարանները կոչվել են պրոֆստուդիա, բարձրերը՝ տեխնիկում: Երկուսն էլ ունեցել են պարի համույթ: 1937-ին տեխնիկումը վերակազմավորվել է պարարվեստի ուսումնարանի: 1990-ական թթ-ից ստեղծվել են նաև մասնավոր բազմաթիվ պարային ստուդիաներ:


Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003: 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am