Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Պարարվեստի ուսումնարան ՀՀ

 ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ ՀՀ, հիմնադրվել Է 1924-ին, Երևանում՝ որպես պարարվեստի պետական ստուդիա (տես Պարարվեստի ստուդիաներ), 1937-ից պարարվեստի ուսումնարանի (գեղ. ղեկ.՝Զ. Մուրադյան, 1940-44- ին՝ Մ.Ֆ. Մոիսեև): Գործում Է 10-ամյա հանրակրթական ուսուցմամբ, հայկական ժողովրդական պարերի բաժինով (1957—60-ին՝ ղեկ. Ա. Ղարիբյան, 1960-ից՝Ն. Խաչատրյան): 1939- ին և 1956-ին ուսումնարանը մասնակցել է Մոսկվայում կայացած հայկական արվեստի տասնօրյակներին: 1960-ական թթ. դասական պարի ուսուցման գործում մեծ ավանդ են ներդրել ՀՀ վաստակավոր ուսուցիչներ Դ. Գացինան, Ա. Բոգանկովան: 1985-ին պարարավեստի ուսումնարանի սաների ուժերով Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է Պ. Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետը և հաստատվել օպերայի և բալետի թատրոնի խաղացանկում: Ուսումնարանի սաները հաջողությամբ ելույթներ են ունեցել Մոսկվայում, Ս. Պետերբուրգում, Կիևում, Պերմում, Լեհաստանում, Գերմանիայում, Նիդերլանդներում և այլուր: Պարարվեստի ուսումնարանը պատրաստում է պարողներ և մասնագետ ղեկավարներ օպերայի և բալետի թատրոնի, պարի, երգի և պարի ու պետական այլ համույթների, ինքնագործ խմբերի համար: Սովորում են նաև սփյուռքահայ ուսանողներ: Ուսումնարանի շրջանավարտներից են ՌԴ ժողովրդական արտիստ Մ. Մարտիրոսյանը (1959-71-ին՝ ուսումնարանի գեղ. ղեկ.), ՀՀ ժողովրդական արտիստներ Թ. Գրիգորյանը (1974-ից՝ տնօրեն), Ա. Ղարիբյանը, Ա. Մինասյանը, Վ. Գալստյանը, Վ. Խանամիրյանը, Բ. Հովնանյանը, Է. Մնացականյանը, Հ. Դիվանյանը, Ֆ. Ելանյանը, վաստակավոր արտիստներ Պ. Բուռնազյանը, Մ. Մուրադյանը, Ջ. Քալանթարյանը, Վ. Ղարիբյանը, Ռ. Խառատյանը, Ա. Թոքմաջյանը, Դ. Ալեքսանյանը, Ա. Մարիկյանը, Ն. Մեհրաբյանը, Ս. Պետրոսյանը, Ն. Դավթյանը, Ա. Բաբանովը և ուր.: Պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական  ղեավարներ են եղել նաև Ն. Մեհրաբյանը, Մ. Մուրադյանը, Հ. Խաչիկյանը, 2007-ից՝ՀՀ ժող. արտիստ Հ. Դիվանյանը:


Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am